5 տարուց ավելի է՝ Արմավիրի ուսուցիչներն աշխատավարձերից ամսական 1 % գումար են փոխանցում մշակույթի հիմնադրամին
Հրապարակ օրաթերթը գրում է.
«Հինգ տարուց ավելի է՝ Արմավիրի մարզի ուսուցիչներն իրենց աշխատավարձերից ամսական 1 % գումար են փոխանցում «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամին:
Ըստ հիմնադրամի կանոնադրության՝ հանգանակությունը մշակութային միջոցառումների և դպրոցներում մարզագույք ձեռք բերելու համար է: Գումարը փոխանցվում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղին: Թավշյա հեղափոխությունից հետո, մարզպետարանի ցուցումով, դպրոցներում ուսուցիչներից ստորագրություններ են հավաքվում, թե իբր այդ գումարներն իրենք իրենց ցանկությամբ են փոխանցում հիմնադրամին, որպեսզի դպրոցներում մարզամշակութային կյանքն ակտիվացնեն, սպորտային և այլ պարագաներ ձեռք բերեն: Այսինքն՝ մարզպետարանը հետին ամսաթվով փաստաթղթեր է սարքում՝ փորձելով օրինական դաշտ բերել մի բան, որի «անունը կա, ամանում չկա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: