1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պարզաբանում՝ ԲԷՑ-ը «Տաշիր Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելուց հրաժարվելու մասին

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների  նախարար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանկանում եմ պարզաբանել ՝ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» -ը «Տաշիր Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելուց հրաժարվելու ՀՀ Կառավարության դիրքորոշումը։ Կարծում եմ, որ բոլոր կողմերը կարող են արձանագրել, որ Բարձրավոլտ Էլեկտրական Ցանցերում տարիներ շարունակ, տարբեր պատճառներից ելնելով, կառավարման արդյունավետությունը բավարար չի եղել, որի արդյունքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ։ Առաջին հերթին կուզենայի նշել, որ իմ հայտարարությունը ոչ թե ուղղված էր «Տաշիր» Ընկերություւնների խմբի, այլ հավատարմագրային կառավարման պայմանագրի որոշակի կետերի դեմ: Անդրադառնամ դրանցից մի քանիսին.

 

 

 

 

 

 

1. Պայմանագրի 1.2 կետով սահմանված է, որ «Տաշիր Կապիտալ» ընկերությանն է հանձնվում ոչ թե «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ընկերության ընթացիկ կառավարումը, այլ բաժնետոմսերով հավաստված իրավունքները: Սա նշանակում է, որ, փաստորեն, պետությունը` իր ռազմավարական նշանակություն ունեցող գույքի սեփականության իրավունքները հանձնում է մասնավորին:

2. Պայմանագրի 4.2 կետով հավատարմագրային կառավարման ժամկետ է սահմանվում 25 տարի:

Վերոնշյալ երկու կետերի բովանդակությունն ապացուցում է, որ հիշյալ հավատարմագրային կառավարման պայմանագիրը ավելի շատ նման է մասնավորեցման պայմանագրի, քանզի 25 տարին բավական երկար ժամանակահատված է: Հասկանում եմ, որ ընդդիմախոսները կփաստեն, որ նախորդ իշխանություններն այսքան երկար ժամանակով էին հանձնել հավատարմագրային կառավարման, որպեսզի. 
1. բիզնես հետաքրքրություն առաջացնեին հավատարմագրային կառավարչի մոտ գործարքի նկատմամբ

 

 

 

 

2. հավատարմագրային կառավարիչը հնարավորություն ունենար երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքով վարկեր ներգրավել, այդուհանդերձ չպետք է մոռանալ, որ պետության համար բացի դրամական շահը, գոյություն ունի նաև ռազմավարական շահ, և անթույլատրելի է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ի մասնավորեցումը կամ նմանօրինակ այլ գործարքները:

«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ընկերությունն իր 16 ենթակայաններով և մոտ 2000 կմ օդային գծերով էներգետիկ համակարգի հիմքերը ստեղծող ընկերություն է, և այսօրվա իրականության մեջ, երբ բաշխիչ ցանցերը` ի դեմս «Հայաստանի Էլեկրական Ցանցերի», մասնավորեցված են, պետությունը էներգոհամակարգի կառավարմանը մասնակցելու դե ֆակտո այլ լծակներ չունի, քան «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ընկերությունը պետական կառավարման ներքո պահելը:

 

 

 

 

 

 

Այս պայմանագրի չեղարկումով հարցականի տակ է դրվում ոչ թե «Տաշիր Կապիտալ» ընկերության` որպես հավատարմագրային կառավարչի նպատակահարմարության հարցը, այլ առհասարակ հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակահարմարությունը:

Հաջորդիվ կուզենայի անդրադառնալ մամուլում շրջանառվող որոշակի քննադատությունների:

Ճիշտ է, «Տաշիր Կապիտալ»-ը ստանձնել էր պարտավորություն, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ում հետագա իրականացվող ներդրումային ծրագրերի համար ներգրավվող վարկերը կլինեն առանց պետական երաշխիքի, այդպիսով չծանրացնելով պետական պարտքի հետագա բեռը, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ ներգրավվող միջոցների մարումները չէին երաշխավորված ընդգրկվելու էներգեայի հաղորդման սակագնում, քանզի գործող իրավական ակտերով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ը կարող է ներդրումներ իրականացնել միայն այն դեպքում, երբ դրանք հաստատված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և երաշխավորված են, որ դրանց մարումները կընդգրկվեն էլեկտրաէներգիայի հաղորդման սակագնի մեջ: Ուստի`նոր ձևավորված իշխանությունները կիրականացնեն այնպիսի պետական կառավարում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ում, որը համոզիչ կլինի դոնոր կազմակերպությունների համար, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ին կարելի է տրամադրել վարկեր առանց պետական երաշխիքի, միայն սակագնային երաշխիքով: Միջազգային դոնորների կողմից «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ին վարկեր տրամադրելու ամենակարևոր նախապայմաններն են հուսալի և պրոֆեսիոնալ կառավարող թիմի առկայությունը և սակագնային երաշխիքը: Նրանք այնքան էլ չեն կարևորում այդ պահին ընկերության ֆինանսական վիճակն ու վարկունակությունը, քանզի ընկերությունը գտնվում է պետական կարգավորման ներքո և նրանց վարկերի վերադարձելիությունը ոչ թե երաշխավորված է ընկերության շահութաբերության մակարդակով, այլ սակագնային երաշխիքով:

 

Բարձրաձայնվում է նաև, որ «Տաշիր Կապիտալ» ընկերության կողմից իրականացված գործողությունների արդյունքում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ում տեղի է ունեցել ծախսերի օպտիմալացում, ինչի արդյունքում խնայվել են միջոցներ, ինչպես նաև հմուտ բանակցությունների շնորհիվ հաջողվել է իջեցնել որոշակի վարկերի տոկոսադրույքներ: Ամենևին էլ չփորձելով կասկածի տակ դնել հրապարակվող արդյուքները, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Տաշիր Կապիտալ» ընկերությանը` կատարված աշխատանքի համար, և փաստել, որ պետությունը ևս ի զորու է շարունակել սկսված բարեփոխումները: Միգուցե նախորդ իշխանությունների ժամանակաշրջանում արդարացված էր ծախսերի կրճատմանն ու արդյունավետ կառավարմանն ուղղված գործառույթները հանձնել մասնավորին, որը կունենար բավարար կամք և պրոֆեսիոնալ անձնակազմ հաջողելու համար, սակայն սա նոր Հայաստանն է, որտեղ պետությունն ունի այդ կամքը աշխատանքում ներգրավել պրոֆեսիոնալների և իրականացնել օպտիմալ ու պրոֆեսիոնալ կառավարում, ինչը հնարավոր չէր նախորդ համակարգում: Պատասխանատու հայտարարում եմ` այն բոլոր պարտականությունները, որ պետությունը դրել էր «Տաշիր Կապիտալ»-ի վրա, ի զորու է կատարել սեփական ուժերով: Բացի այդ, եթե լավագույն սցենարի դեպքում «Տաշիր Կապիտալ»-ըկատարեր իր բոլոր պարտականությունները և հավատարմագրային կառավարման ծրագրով նախատեսված մոտ 800 մլն դրամի խնայողություններ իրականացներ ընկերության շահագործման և պահպանման ծախսերում, որպես կառավարիչ պետք է պետության կողմից ստանար վարձավճար մոտավորապես այդ խնայողությունների 25 տոկոսի չափով, այսինքն մոտ 200 մլն դրամի չափով (իր կառավարչական ծախսերը փակելու և որոշակի շահույթ ստանալու նպատակով): Ստացվում է, որ պետությունը իր պարտականությունները կատարելու փոխարեն նախընտրում էր վարձել մեկ այլ իրավաբանական անձի: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ պետությունը ի զորու է կատարել այդ աշխատանքը` առանց լրացուցիչ ծախսեր կատարելու:

Ցանկանում եմ անդրադառնալ նաև այն քննադատությանը, թե իբր ես, չարաշահելով պաշտոնական դիրքս, միջամտում եմ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորմանն ուղղված գործառույթներին: Այդպիսի բան չկա և չի էլ լինի. Ես հայտարարել եմ , որ մենք`որպես էներգետիկ ոլոտում քաղաքականություն իրականացնող գերատեսչություն, խորհրդակցություններ և քննարկումներ ենք անցկացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, որպեսզի հասկանանք և տեղեկանանք մոտ ապագայում սակագնի վրա հնարավոր դրական և բացասական ազդեցությունները:

NYT. Եվրոպական առաջնորդները մշակել են Թրամփին... Ես կռվում եմ ոչ թե շների, այլ ՇԱՆ ՏԵՐԵՐԻ հետ!... ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ....
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan