1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նոր մանրամասներ Երևանի «Ոսկու աշխարհ»-ում տեղի ունեցած սպանությունից. մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին կատարողին ու հանցագործության գործիք դանակը

Այսօր՝ հունիսի 3-ին, Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ( բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի), Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ( վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի, ՔՀԲ պետ Գարիկ Ղուկասյանի), Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ( վարչության պետ Սամվել Ասատրյանի) գլխավորությամբ ոստիկանները տաք հետքերով պարզել են երեկ՝ հունիսի 2-ին, Երևանի «Ոսկու աշխարհ» տոնավաճառում սպանություն կատարած կասկածյալի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում այսօր, Կենտրոնի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գրանցված, սակայն Նոր - Խարբերդ ամառանոցներում բնակվող 35-ամյա Արտակ Աղամալյանը: 

Վերջինս ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով վիճաբանությունը, որն ավարտվել է 1 հոգու մահվամբ և Չարբախ թաղամասի բնակիչ 33-ամյա Արմեն Ավդալյանի մարմնական վնասվածքով, տեղի է ունեցել տոնավաճառի 6-րդ հարկում:

Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանության ժամանակ այնտեղ են եղել Երևանի բնակիչներ 22-ամյա Սասուն Գ-ն, 28-ամյա Էմիլ Ս-ն, 23-ամյա Երվանդ Է-ն, 21-ամյա Վոլոդյա Լ-ն, 35-ամյա Արամայիս Մ-ն, 33-ամյա Արմեն Ա-ն՝ ով կրծքավանդակի աջ կողմի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, 39-ամյա Արամ Ասատրյանը, ով տեղում մահացել է, 36-ամյա Արթուր Ղ-ն, 35-ամյա Գևորգ Չ-ն, 41-ամյա Վարդան Ի-ն, 33-ամյա Գոռ Ղ-ն, Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Արթուր Օ-ն, Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Արկադի Ա-ն:

Գ Շամշյանի տեղեկություններով սպանության կասկածանքով ձերբակալված Ա. Աղամալյանը ով 1 ամիս առաջ է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան, ունի բարձրագույն կրթություն և «Ոսկու աշխարհ»-ում սովորում էր ոսկեգործություն. հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լյուդվիգ Հարությունյանի որոշմամբ ձերբակալվել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիճաբանության մասնակցիների մեջ կան «Ոսկու աշխարհ» տոնավաճառի անվտանգության աշխատակիցներ:

Ինչպես ավելի վաղը հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 2-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: 

Ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ» խանութ-սրահում մահացած տղամարդ կա: 

Ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնել էր, որ օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։

Տեղում է եղել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: 

Ոստիկաններն ու քննիչները «Ոսկու աշխարհի« կենտրոնական մուտքի մեջ հայտնաբերել էին տղամարդու դի: 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Աֆանդյանը: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan