1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու Ալիկ Բանդուրյանը ժողովրդի վրա ձեռք բարձրացնող տեսակ չեն

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Հայտնի է, որ ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:
Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:
Ըստ մամուլի հրապարակումների, երեկվա դատական նիստը բացառիկ էր նախ՝ դահլիճի բազմամարդությամբ: Հիմնականում երիտասարդ տղամարդիկ՝ Նորատուսցի Ալիկի, Չարբախցի Գեղամի բարեկամները, համակիրներն ու «երկրպագուները» ակնհայտորեն լուրջ սպասումներ ունեին այս նիստից: Նիստին ներկա է եղել հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաքեռցի Տույը, ում ներկայությունը իրարանցում էր ստեղծել որոշ շրջանակներում: 
Երեկվա նիստին, Նորատուսցի Ալիկի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը նախագահողին հորդորել է մինչև վերջնական դատական ակտ կայացնելու համար խորհրդակցական սենյակ մտնելը անդրադառնալ գաղտնալսումների ու դրանց վերծանումների՝ որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիության հարցին, որպեսզի կողմերը իրենց ճառերում իմանան՝ որ ապացույցներին են անդրադառնալու:
Մեղադրող Գևորգ Գևորգյանն առարկել է, իսկ պաշտպան Երեմ Սարգսյանը նշել, որ գաղտնալսումները թույլատրելու միջնորդությունը, դատարանի կայացրած որոշումը պաշտպանական կողմին հասու չեն եղել գործի ամբողջ քննության ընթացքում, այդ պատճառով չեն կարողացել դրանք ժամանակին բողոքարկել:
Երեկվա նիստի ժամանակ, Պաշտպան Երեմ Սարգսյանը պահանջել է նաեւ , որ դատարանն իրեն ներկայացնի անցած դատական նիստին Նորատուսցի Ալիկի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշումը:

Նորատուսցի Ալիկի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանն ասել է , թե նորից հանդես է գալիս իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությամբ, այս անգամ միջնորդում է իր պաշտպանյալին ազատ արձակել հանրապետությունում մեծ ճանաչում վայելող մի խումբ անձանց անձնական երաշխավորությամբ: Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու մեկ հիմք է դատարանը նշել՝ որ նա ազատության մեջ գտնվելով՝ կարող է թաքնվել քննությունից: Դատարանը նույնիսկ վստահելի չի համարել իրենց առաջարկած գրավով՝ 50 միլիոն դրամի չափով, Ալիկ Բանդուրյանին ազատ արձակելը, դատարանը գտել է, որ որևէ գումար չի կարող ապահովել Ալիկ Բանդուրյանի պատշաճ վարքագիծը՝ ազատություն դուրս գալու դեպքում: Երեմ Սարգսյանն, այդ առնչությամբ ասել է. «Մենք ավելի բարձր երաշխիք ենք ուզում տրամադրել՝ մի խումբ հեղինակավոր մարդկանց անձնական երաշխավորությունները: Նրանք ՀՀ-ում բարձր վստահություն վայելող մարդիկ են, ԱԺ տասը պատգամավորներ՝ «Ելք» խմբակցությունից՝ Սասուն Միքայելյանը, «ԲՀԿ» խմբակցությունից՝ Արարատ Զուրաբյանը, Դավիթ Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արթուր Մանուկյանը»:
Պաշտպանը նշել է, որ թվարկյալ անձինք իրենց խոսքով ու ստորագրությամբ երաշխավորել են, որ Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, ազատություն դուրս գալուց հետո պատշաճ վարքագիծ կդրսևորի, եւ նրանք իրենց երաշխավորագրում նշել են. «Մենք՝ ներքոստորագրյալներս, ամենայն պատասխանատվությամբ երաշխավորում ենք, որ Ալիկ Բանդուրյանն ազատության մեջ լինելու դեպքում որևէ կերպ չի խոչընդոտի քննությանը, չի դրսևորի ոչ պատշաճ վարքագիծ… Նրա առողջական վիճակն օրեցօր վատթարանում է…»:

Սակայն, արի ու տես, որ մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը առարկել է այս միջնորդության դեմ՝ նշելով, որ դատարանը Ալիկ Բանդուրյանի խափանման միջոց կալանավորումը չփոխելով՝ հաշվի է առնում ոչ միայն կալանավորման հիմքերի առկայությունը, այլև այն ակտիվ դերը, որ Ալիկ Բանդուրյանն ունեցել է քննվող հանցավոր արարքի կատարման գործում:

Քիչ անց, դատարանի դահլիճ վերադառնալով, նախագահող Նելլի Բաղդասարյանը մերժել է ԱԺ տասը պատգամավորների անձնական երաշխավորությամբ Ալիկ Բանդուրյանին ազատ արձակելու միջնորդությունը: 

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ, պաշտպան Ե.Սարգսյանը ներկայացրել էր եվրոպական վճռաբեկ դատարանից աննախադեպ որոշումներ,որտեղ նշված էր,որ պատժի ծանրությունով պայմանավորված հիմնավորումը չի կարող մշտապես կալանքի տակ պահելու ժամկետները երկարացնելու համար հիմնավորում լինել:Բացի այդ, փաստաթղթեր են ներկայացրել,որ հայտնի հեղինակություն Ալիկ Բանդուրյանը ողնաշարի տուբերկուլյոզով է հիվանդ և համապատասխան բժշկական հաստատությունից `Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնից տրվել է համապատասխան փաստաթուղթ,որ շատ շտապ հետազոտման,բուժման կարիք,անկողնային ռեժիմի կարիք կա,ինչը քրեակատարողական հիմնարկում ապահովելն անհնար է:Այս ամենը մատնանշելով,պաշտպան Սարգսյանը միջնորդությունը ներկայացնելու ընթացքում խոսել էր նաև գրավ առաջարկի մասին,սակայն դատարանը մերժել էր պաշտպանի միջնորդությունը:

Հիմա հարց. մեր երկիրը՝ իր գրված ու չգրված օրենքներով հաշմանդամ դարձրած "մեծարգոներին", կամ ասել է թե հարց լուծողներին. էդ ինչպե՞ս է պատահում, որ բազում ճղճղներ, հաբռգածի լակոտներ, ու չինովնիկների կցորդներ՝ թաղի խուժաններ անցնում են բոլոր սահմանները, բայց մնում  անպատիժ…

Ինչպե՞ս է ստացվում, որ սպիտակ ձեռնոցներով այդտեսակ խուժանների ձեռքից կարծես թե արյունը անձայն մաքրվում է, ու դրանց նմանները միշտ մնում են ստվերում:

Իսկ կարո՞ղ են քանի-քանի կարկատան արած քր գործեր  գտնվել պահոցներում,  ու որոշ ամենակարող քաղաքական պապաների դարակներում...Ո՞վ գիտե,  դրանք  մանրակրկիտ քննության առարկա դարձնելու դեպքում, քանիսին ո՞ր հասցեով կարող են ուղարկել, եւ ընդ որում՝ խորը...

Իսկ ընդհանրապես, որեւէ քրեական պատմությանը անդրադարձ կատարելիս, վատ չէր լինի խորանալու դրա արմատների ու "փորացավերի" մեջ: Քանի որ շատ հաճախ, բազում քր. գործեր ձնագնդի էֆեկտ կարող են ունենալ ոչ թե այս կամ այն հանցանքի աստիճանով պայմանավորված, այլ նրանով , թե որ կանտորայի կցորդներով կարող են մուտիլովկաներ խմորված լինել…

Գուցե Ալիկ Բանդուրյանի դեպքում եւս, կարող էին "չանչեր"  գցված լինել, այս գործը՝ "մի կաթիլ մեղրի պատմությունը դարձնելու համար":

Ի վերջո, նա իր հեղինակությամբ, իր չկոտրվող տեսակով ու սկզբունքայնությամբ շատերի "կոկորդին"  էր կանգնած, ովքեր Ալիկի ներկայությամբ՝ ամեն րոպե մաշկի վրա զգում էին  իրենց զրո կարգավիճակը:


Ո՞վ իմանա, թե որտեղ կարող  է թաքնված լինել շան գլուխը…

Անկախ ամեն ինչից՝ այսօր մարդը առողջական լուրջ խնդիրներ ունի, որի մասին փաստերով ահազանգում է նաեւ Բանդուրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը, եւ ՀՀ նոր իշխանություններն էլ՝ ի դեմս արդադատության համակարգի պատասխանատուների,  պետք է համապատասխան հետություններ անեն, եւ հաշվի առնեն մարդու առողջական վիճակն ու դրան զուգորդող վտանգները:

Ի վերջո, Ալիկ Բանդուրյանը որեւէ անգամ իր ժողովրդի վրա ձեռք չի բարձրացրել, ու իր ժողովրդի վրա չի գնացել մահակներով ու քարերով, իսկ ինչ վերաբերում է այսպես ասած "տղայական հարթության" մեջ տեղի ունեցող խոսակցություններին, ապա որեւէ մեկը. արադադատության համակարգից սկսած՝ բժշկից, փաստաբանից ու մանկավարժից վերջացրած, թող ասի,  որ իր արժանապատվության համար կռիվ չի տվել….

Իսկ ինչու՞ չեն պատժում այն կեղտոտ ձեռքերին ու կեղտոտ սցենարներ մշակող բանդաներին, ու դրանց "մարյոնետկաներին" , ովքեր պարապությունից դրդված՝ 24 ժամ նոր “կաշաներ են եփում”...

Եթե լավ փնտրեք, եւ ցանկություն ունենաք՝ հաստատ կգտնեք, եւ կիմանաք, թե որտեղ են ծնունդ առնում գարշելի օպերացիաները:

Նույն Ալիկ  Բանդուրյանը, այս օրերին եթե ազատության մեջ լիներ, հաստատ ոչ թե դնչկալներով կհարձակվեր սեփական ժողովրդի վրա ու "կքոթակեր"  իր  ժողովրդին, այլ հաստատ կկանգներ  ժողովրդի կողքին: Այդ  ինչպե՞ս է ստացվում,  որ բազում ՍՄԲԱԿԱՎՈՐՆԵՐ հիմա շնչում են ազատության օդը, իսկ նույն Բանդուրյանը ով լուրջ առողջական խնդիրներ ունի, այդքան քաջություն չեք գտնում Ձեր մեջ՝ թույլ տալու ապաքինվել մարդուն, ու ոտքի կանգնել: Բա էլ ինչ եք դրել. գիտահետազոտական-միտահետազոտական...

Ի՞նչ է հատուկ վետո է դրված այս գործի վրա, սա պարզապես ապսուրդի թատրոն է հիշեցնում ուրիշ ոչինչ :


Հ. Գ

Ի դեպ, այսօր մամուլում խոսվել էր այն մասին, որ  Ալիկ Բանդուրյանի դատավարությանը, ներկա է եղել հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաքեռցի Տույը, ում ներկայությունը դատարանում մի շարք շրջանակների խիստ անհանգստություն էր պատճառել…Տույի ներկայությունը շատերին է դղրդացնում ու շարքից հանում, քանի որ առաջին անգամը չէ, որ անմարդկային ու տղամարդուն ոչ հարիր պահվածքի համար՝ Տույից “ապտակ” են ստացել ժողովրդից ու մարդկությունից իրենց վեր դասողները…


Ի գիտություն անտեղյակների, հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝Քանաքեռցի Տույը, այն տեսակից է, ով չի թաքցնում իր սեփական դեմքն ու սեփական դիրքորոշումը՝ ցանկացած իրավիճակում: Եւ առահասարակ, նա որեւէ "փսլնքոտի ու երեւույթի թայը չէ", ովքեր սովոր են ապրել մորթապաշտության ու անսկզբունքայնության հաշվին:

Արթուր Ղազարյանը, այո հեղինակություն, հարգանք է վայելում հանրության մեջ, քանի որ նա մշտապես հավատարիմ է իր սկզբունքներին ու իր տեսակին: Եւ պատահական չէր, որ թավշյա հեղափոխության ժամանակ, երբ բազում կատաղի բրիգադներ ջարդուփշուր էին անում սեփական ժողովրդին,նույն Քանաքեռցի Տույը ՝ժողովրդի մեջ էր, ու կանգնած էր իր ժողովրդի կողքին, ու վայելում էր նրանց սերն ու հարգանքը: 

Անգամ ականատեսներն էին պատմում, թե ինչպես էին Քանաքեռի բնակիչները ճանապարհ բացում տեսնելով Ղազարյանի մեքենաները, բղավելով թե.” Արթուր ջան դու արի, քո համար ճանապարհը միշտ բաց ա,  դու մեզ հետ ես, մեր թագավոր ախպերն ես"...

Հիմա ի՞նչ է պատահել. Ինչի՞  եք խառնվել էն տեսակից, ում ժողովուրդը հարգում, վստահում ու գնահատում է, ի վերջո, ողորմելիությամբ ու ստորաքարշությամբ չեք կարող անուն ու հարգանք ձեռք բերել:

Պարոնայք "աբիժնիկներ ու մանրապճեղներ", ո'չ Արթուր Ղազարյանը,  եւ ո'չ էլ Ալիկ Բանդուրյանը,  ժողովրդի վրա ձեռք բարձրացնող տեսակ չեն . նրանք ժողովրդի միջից դուրս եկած մարդիկ են, եւ չեն կարող իջնել Ձեր պլինդուսից ցածր մակարդակին:

Ժողովուրդը սիրում ու գնահատում է իր միջի մարդուն, իսկ մարդու հեղինակությունն էլ ձեւավորվում է հարգանքի ու նրա ապրած կյանքի հանրագումարում, այլ ոչ թե Ձեզ հայտնի ստորությունների ու սրիկայությունների…

Շարունակելի…

ՖԲ Սկանդալային Լուրեր 

 

NYT. Եվրոպական առաջնորդները մշակել են Թրամփին... Ես կռվում եմ ոչ թե շների, այլ ՇԱՆ ՏԵՐԵՐԻ հետ!... ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ....
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan