Մանվել Գրիգորյանի շրջապատի մարդիկ ավտոմեքենաների պետհամարանիշները փոխել են, որ իրենց վրա հարձակումներ չլինեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում և Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղում լարված իրավիճակը շարունակվում է: Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի շուրջ բացահայտումներից հետո նրա հետ փոխկապակցված մարդիկ վախենում են անգամ տանից դուրս գալ, իսկ նրան պատկանող բիզնեսներն էլ մի քանի օր շարունակ չեն աշխատում: Պատճառը հնչող սպառնալիքները, հնարավոր վենդետաներն են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վիճակն այնքան վտանգավոր է եղել, որ վերջիններս անգամ ավտոմեքենայի պետհամարանիշներն են փոխել: Գրիգորյանի շրջապատին պատկանող բոլոր ավտոմեքենաների և հեռախոսների համարները 045 թիվն են պարունակել, սակայն վերջին դեպքերից հետո բոլորը փոխել են իրենց պետհամարանիշները, որ իրենց վրա հարձակումներ չլինեն»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: