Մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով, ինչով ժամանակին ինքը մեղադրում էր ինձ. Արամ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին
Ազգային ժողովի Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու հետ կապված:
«Մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով, ինչով ժամանակին ինքը մեղադրում էր ինձ: Ես վրեժխնդիր մարդ չեմ, բայց տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Աստված կա»,- գրել է նա:
Նշենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահի մասնակցությամբ ՀՔԾ-ում քննչական գործողություններ են եղել: Այնուհետև Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել:
