Մեր երեխաներին պետք է բացատրենք, որ «պրեստիժնի» է ոչ թե հանցագործ լինելը, պատերի տակ պպզելը, այլ կրթությունը. Փաշինյան.VIDEO
Մենք մեր դպրոցական երեխաներին պետք է բացատրենք, որ «պրեստիժնի» է ոչ թե հանցագործ լինելը եւ պատերի տակ պպզելը, այլ եթե դու առնվազն երկու օտար լեզու չմացար, դու խնդիր ես ունենալու: Այս մասին, նախօրեին Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քո խնդիրն է այսօր երկու օտար լեզու իմանալը, մասնագիտություն ու կրթություն ունենալը: Ավելի քիչ հաց ուտել, այո, մի քիչ նեղվել հագուստից, խնայել ու կրթության վրա ծախսել: Իհարկե, պետությունն էլ պետք է ապահովի, որ այդ կրթությունը հասանելի լինի»,-ասաց Փաշինյանը:
