«Մեր եպիսկոպոսները չեն հասկանում, որ վաղուց Կիլիկյան Հայաստանի ժամանակներն անցել են». Վահրամ Թոքմաջյան
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բարձրաստիճան հոգևորականներից մեկը՝ եպիսկոպոս, դժգոհել է, որ իրենց զրկել են դիվանագիտական անձնագրերից: Ես հասկանում եմ, թե դա ինչ է նշանակում: Բայց հասկանում եմ նաև, որ ՎԻՓ սրահով, հատուկ մուտքով, չստուգվելով անց ու դարձը, էն էլ՝ օդանավակայաններում, ինչ մեծ ռիսկեր են պարունակում: Պարզապես մեր եպիսկոպոսները և այլք, չեն հասկանում, որ վաղուց, Կիլիկյան Հայաստանի ժամանակներն անցել են ու իրենք էլ ջանցլերներ չեն: Ավելին՝ մենք ունենք ԱԳՆ: Այ եթե Դուք լինեիք Վահրամ Րաբունին, դիվանագիտական անձնագիր արժեր տալ, բայց քանի որ այդ փուլից արդեն մի 700 տարի անցել է, թեթև տարեք: Ավելի լավ, կշփվեք հավատացյալ հոտի հետ, հերթ կկանգնեք, ձեր փարաջաներն էլ կխուզարկեն, մարդ ես, կարող է հին խասյաթի համաձայն, մոտներդ... էհհ, թուուու: Լավ հավեսի էի ընկել, քիչ էր մնում սաղ պատմեի: Էդ հետո, հիմիկվա խոսակցություն չէ:
