«Արմավիր ՔԿՀ-ում հանում են ոչ միայն վարագույրները, այլև դատապարտյալներին ասվել է չհագնել շորտեր, մայկաներ...». Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.
«Պարզվում է, «արտակարգ իրավիճակը» Արմավիր ՔԿՀ-ում կապված է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի այցի հետ։ Դատապարտյալներն ասում են աննախադեպ մի իրարանցում է սկսվել, հանում են ոչ միայն վարագույրները, այլև դատապարտյալներին ասվել է չհագնել շորտեր, մայկաներ և այլն։ Բայց իրականում նախարարի այցը ուրախ լուր է դատապարտյալների համար, նրանք վաղուց էին սպասում այս այցին, բազմաթիվ են խնդիրները։ Այնպես որ, մաղթենք նախարարին արդյունավետ և օգտակար աշխատանք»։
