1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է CPS բենզալցակայանին. հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է բենզալցակայանի ամբողջ տարածքում.Ժամանել են ԱԻ նախարարն ու փրկարարական ծառայության տնօրենը

Երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում գործող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի 11 մարտական հաշվարկ, ովքեր նշված փողոցում գործող «Խաչատուր Ավետիսյան» Ա/Ձ-ին պատկանող բենզալցակայանում մի քանի ժամ պայքարում են խոշոր հրդեհի դեմ: 

Հրշեջներին օգնում են քաղաքացիները, հիմնականում երիտասարդներ: 

Ճանապարհի երթևեկությունը նշված հատվածում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել:

Հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը և փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանը:

Ժամանել են ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկների հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Գալստյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի պատճառը եղել է այն, որ Mersedes մակնիշի 91 XX 919 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանին, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ: 

Մինչ հրշեջները պայքարում էին կրակի տարածման ու կանխման դեմ, Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 29-ամյա Վաչե Աբրահամյանը և Փարաքար գյուղի բնակիչ, 26-ամյա Արամ Խալաթյանը: 

Ոստիկանները ունեն կասկածներ, որ նշված անձինք եղել են բենզալցակայանին բախված Mersedes-ի մեջ, իսկ Mersedes-ն էլ վառվող բենզալցակայանից հայտնաբերվել է մոտ 700 մետր հեռավորության վրա՝ Մայրաքաղաքային փողոցի տներից մեկի դիմաց:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղաշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Թե բենզալցակայանը և թե լիցքավորման հատուկ սարքերը ամբողջովին դարձել են ոչ պիտանի: 

Ոստիկանությունը պարզում է Mersedes-ի վարորդի ինքնությունը: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հրդեհի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին. «Երբ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի «կարճ ուղեղով» այս հատվածում դրվեցին այս բետոնե արգելապատնեշները, ստից ասելով, թե ճանապարհը դառնալու է արագընթաց, այսօր քաղում ենք դրա դառը հետևանքները: 

Հրշեջ մեքենաները չէին կարողանում մոտենալ վառվող բենզալցակայանին, քանի որ պետք է մի քանի կիլոմետր անցնեին, նոր շրջադարձ կատարեին ու հասնեին հրդեհի վայր: 

Այ նման դեպքերի համար էինք փողոց փակում, որ հարգելիներս, շրջադարձեր բացեք, մինչդեռ ամեն անգամ խոստանում էին, թե կուսումնասիրեն ու կլուծեն խնդիրը, սակայն ստացվում էր՝ էշ մի սատկի՝ գարուն կգա, գոնե այս դեպքից հետո պատկան մարմինները հետևություններ անեն ու խնդիրը լուծեն, լուծելով նաև շրջադարձերի խնդիրը»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ... Սամվել Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագ... Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով ... Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստա... Ադրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպաց... Իշխանության ներկայացուցիչներ ու համակիրներ, Ն... Աղմկահարույց քրգործերով հայտնի Սիլվա Համբարձո... Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգ... Երևանում. հնչել են կրակոցներ. կա վիրավոր Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել և... Հայաստանի իշխանություններ, հեռո՛ւ մնացեք եկեղ... Խորհրդանշական է, որ ունենք ուղիղ Տասը տիրադավ... Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին չի կարդացել... ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan