1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ահեղ էներգետիկ Կարեն Համբարձումյանը, Դերոներին «պրիզնատ գալով»` փոշիացնում է թավշյա հեղափոխության գինն ու արժեքը…

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Սյունիքի մարզում մեծ էկրան է բարձրանալու «Օպերացիա «Ы» և Շուրիկի» . օ՜յ ներեցեք, «Սյունյաց մարզպետ Կարեն Համբարձումյանի արկածները» նոր կատակերգական ֆիլմը, որի խայտառակ սաունդրեքը՝ կարծես թե պատրաստ է…

Եւ այսպես. մի քանի օր է, ինչ լուրջ քննարկման թեմա է դարձել Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի «պատմական այցը» Գորիս, երբ Գորիսի նախկին գործկոմի շենքում գտնվող Սուրիկ Խաչատրյանի աշխատասենյակում, նա իբր հանդիպել է Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու՝ Դերենիկ Ղևոնդյանի հետ, ում անունը կապված է մի շարք աղմկահարույց պատմությունների հետ, այդ թվում՝ Սըդղի գյոլի պատմության:
Որի ժամանակ ծեծի էին ենթարկվել Զաքարյան եղբայրները եւ արդյունքում նրանցից մեկը կորցրել էր աչքը։
Եւ ահա թե այդ դարակազմիկ հանդիպման հետ կապված՝ ինչպիսիսն է եղել Կարեն Համբարձումյանի «սրտաճմլիկ մեղայականը».
«Հարգելի՛ սյունեցիներ, Տեղեկացնում եմ, որ այցի նպատակը միայն մեկն էր՝ վերականգնել գորիսեցիների ու Սյունիքի մարզպետարանի միջև խախտված կապը, և այսուհետ Գորիսում ունենալու եմ նստավայր ու առավել հասանելի եմ լինելու տեղացիների համար: Այդ գրասենյակում կունենամ նաև մշտական ներկայացուցիչ, և նա կընդունի բնակիչներին, նրանց դիմումները, բողոքները, առաջարկությունները, կապահովի հնարավորինս սերտ կապը մարզպետարանի հետ: Գորիս այցելելիս՝ այդ գրասենյակում ինքս կկատարեմ քաղաքացիների ընդունելություն»,-նշված է արձագանքի մեջ:


Ինչպես կասեր դասականը՝ «դե եկ վարդապետ ու մի խենթացիր»….


Բա չեք ասի . Կարեն Համբարձումյանը՝ նույն ինքը Սյունյաց մարզի նորաթուխ «կոմբինատորը», այսուհետ տնօրինելու է Սուրիկ Խաչատրյանի աշխատասենյակն ու Գորիսում ներկայացուցիչ է ունենալու: Եւ գիտե՞ք ինչու. որ մին զարկի՝ ջարդի (ձայներ) հազար … Եթե իհարկե, հպարտ ու արժանապատիվ գորիսեցին, առհասարակ սյունեցին՝ ականջ դնի նրա ոչինչ չասող ու դատարկ խոսքերին:


Եւ այսպես, բանից պարզվում է՝ մարզային իշխանության աթոռը «բանտիկով» ստացած Կարեն Համբարձումյանը , այսքան ժամանակ չի կարողացել իրարից տարբերել սեփական եւ պետական բուրդը: Եւ հարցերը օրինական դաշտում կարգավորելու փոխարեն, այնուամենյանիվ նախընտրել է «քուչի» մակարդակով հարցեր լուծելու եղանակը:
Այս իրողությունը մեծագույն ամոթ, եւ լուրջ ապտակ է նախ եւ առաջ ՀՀ Տարածքային նախարարությանը, ՀՀ կառավարությանը, երբ էներգետիկ ոլորտի «ծաղիկ» Կարեն Համբարձումյանը չի գիտակցում, որ ինքը այլեւս մարզի ղեկավար է, եւ որ անցել են «նիվիստների» հետ բանակցելու ժամանակները:

Խայատառակություն է, որ մարզի ղեկավար հռչակված անձ մը՝ տեղյակ չէ, որ Սուրիկ Խաչատրյանի նախկին գրասենյակը Գորիս համայնքի ենթակայության տարածք է, և ոչ թե «պապական կտակ», կամ «գրեֆ» ՝ (նախկին իշխանություններից ), որին տիրանալու համար պարոն գուբերնատորը պետք է չոքեր ՀՀԿ-ական նախկին իշխանավորի շոֆեռի «տեղակալի» դռանը…

Օրենք, իրավունք արժանապատվություն բարձրագոչ հայտարարությունների «տակ» մնացած մարզպետը, ով իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից գոռում, գոչում էր որ եկել է մարզը փրկելու ահեղ ասպատակություններից, հանկարծ ծնկի է գալիս «շոֆեռ Դերոների» ու նրանց հրոսակ որդիների մոտ՝ փոշիացնելով ներկա իրողություններն ու թավշյա հեղափոխության այն շունչը, որ թեւածում է ամենուր:
Եւս մեկ անգամ  չէր խանգարի, որ մարզպետ Կարենը «իր ականջին օղ աներ, որ Սյունիքի մարզում՝ հատկապես Գորիս քաղաքում, տրամադրությունների էներգետիկան վաղուց է փոխվել: Եւ սյունեցին տեւական ժամանակ է, ինչ ազատվել է նախորդների լծից ու ահաբեկման մթնոլորտից՝ վայելելով ազատության շունչը: Գաղտնիք չէ, որ այդ գործում իր մեծ լուման է ունեցել Սյունյաց նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Եւ հիմա էլի սխալվել եք. պարո'ն էներգետիկ, որ Նոր Հայաստանում որոշել եք օրենքով նախատեսված հարցերը, լուծել ՀՀԿ-ական«մինի բուֆերների»՝ Դերոների, դերոների կոֆե դնողների, քավոր-սանիկների, եւ կամ փողոցում «պպզողների» հետ, որոնց «երգը՝ վաղուց երգվել է» :


Էլ ի՞նչ մարզի ղեկավար ու պաշտոնյա, որ այսքան ժամանակ չի իմացել մի տարրրական բան .այն է, որ իր աղերսած ներկայիս տարածքը՝ համայնքային սեփականություն է, եւ որ բացառապես համայնքի ղեկավարի առաջարկով, ու ավագանու անդամների որոշմամբ է կայացվում այդ տարածքի հետագա տնօրինման հարցը:


Ինչ է. չգիտե՞ք, որ որևէ պաշտոնյա, օրենքի խախտմամբ, ինքնուրույն չի կարող որոշել, թե ինչպես պետք է օգտագործվի համայնքային նշանակության սեփականությունը՝ առանց տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնելու։
Եթե չգիտեք՝ ցավալի է, իսկ եթե գիտեք, բայց ընտրում եք «Դերոյին»՝ դա արդեն լուրջ մտորումների տեղիք է տալիս՝ հատկապես քաղաքական առաջիկա մրցավազքում…
Համենայնդեպս, սյունեցին գիտի , որ անօրինակությունների ու կամայականությունների էջը այլեւս փակված է, ինչպես որ ավարտված է ՀՀԿ-ի «մատոռով» «բեսպրեդելշչիկների» առաքելությունը Սյունյաց մարզում:
Սյունեցին իր ազատության համար չի պայքարել, որ Ձեզ պես մարզային բդեշխը գա, ու ոչնչացնի այն ամենը, ինչ ձեռք է բերվել կյանքի ու «արյան» գնով…
Ի՞նչ է. Կարեն Համբարձումյանի կնքահայրը Սդղի Գյոլի գործով անցնող քյալլագյոզ Դերոն է՞ր, որ մի գրասենյակի համար պիտի անցնեիք նրա «թրի» տակով…

Պարոն մարզային իշխանի'կ. եթե անձնական վախեր ունեք՝որից այդպես էլ չեք կարողանում ձերբազատվել, դա մի վերագրեք սյունեցիներին, եւ «Ձեր արշինով որեւէ մեկին մի չափեք»…
Հետո էլ սյունեցուն ասում եք՝ ով վախենա թող գա ինձ մոտ: Երեւի վախենալուց դուք Դերոյի մոտ եք գնում, սյունեցուն էլ Ձեզ մոտ ե՞ք կանչում. Սա պարզապես նոնսենս է…
Ասեմ ՝լավ էլ դուխով եք. Սյունիքի նախկին մարզպետի շոֆեռի տղու մոտ արդեն կարում եք՝ անձամբ ներկայանալ. ահակին առաջխաղացում ա… . հիմա դուք ասեք. Սյունիքի մարզում դուք ո՞վ եք. «վախ բռնող, թե Ձեր վախերի դեմ պայքարող», կողմնորոշվեք. ինչ եք աշխատում, եւ ում մոտ…

Եւ հետո, երբ ասում եք ամրապնդում եք գորիսեցիները կապը՝ մարզպետարանի հետ: Իսկ Ձեզ ո՞վ է խաբել, որ գորիսեցիների կապը մարզպետարանի հետ խախտված է եղել։ Գորիսեցին միշտ էլ, սերտորեն համագործակցել է մարզային իշխանությունների հետ, հանուն մարզի ու քաղաքի բարօրության, այլ ոչ թե Դերոներին «պրիզնատ» գալու ու մարզային ղեկավարի ինստիտուտը փոշիացնելու համար:

Դուք չկարողացաք անգամ մարզկենտրոն Կապանում պատշաճ հանդիպում կազմակերպել, ժողովրդի կողմից ընդունված իշխանություններին ու ՀՀ վարչապետին դիմավորելիս, հիմի դրել՝ «կիկոսի մահն եք պատմում»…
Ինչեւէ, բորդյուրներին նստելու ցանկություն հայտնող , Դերոներին «աչոտ» տվող Կարեն Համբարձումյանը, այս քայլով եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը «իգրոկ» լինել չի կարող, քանի որ քաղաքականության մեջ կարճահասակությունը դատապարտված է անհաջողության: Անկախ նրանից՝ թե «վախտ ով կբռնի»` Դերոն, Պողոսը, թե հարեւան Պետրոսը: «Վախ բռնել չէ, ուզում ա մոմ թափեն, վախը նեց բան ա, որ»…
Հիմա որ. Դերոն,Էդոն, Զարզանդը, Աղալարը, Նանին. Զանին գան Կապան ՝ տենց ե՞ս դիմավորելու, տո ա'յ, «գերմանու աղվես»:

Հ. Գ

Նոր Հայաստանում եւս, «ֆուտլյարների» հաշվով հույս փայփայելն անհույս զբաղմունք է, քանի որ
դիմազուրկ և ոչինչ չասող պերսոնաները, ոչ ճառ ասող են, ոչ էլ զանգ կախող:
Իսկ թե ի՞նչ նկատառումներից ելնելով է նման դրածոներին հանդուժողականություն ցուցաբերվում, կարող ենք ընդամենը ենթադրություններ անել, որոնցից շատերը գուցե առավել վտանգավոր իրողություններ կարող են պարունակել…
Ի տարբերություն Ձեզ. Կարե՛ն, Սյունեցին երբեք էլ՝ ոչ մեկի առաջ ծնկի չի եկել, եւ չի ընկրկել:
Իսկ դուք ճիշտ կանեք՝ Դերոների «գիրկն ընկնելու» փոխարեն, գնահատել թավշյա հեղափոխության գինն ու արժեքը՝ միեւնույն ժամանակ կասկածի տակ չդնելով սյունեցու արժանապատվությունն ու հզորությունը:

Առայժմ՝այսքանը:

 

Գայանե   Զարգարյան

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan