1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. կարկուտն ու փոթորիկը մի քանի րոպեների ընթացքում Բամբակաշատ գյուղի 90 տոկոս ցանկատարածքներում ու այգիներում եղած բերքը 0-ի է հավասարեցրել. գյուղացիների հույսը վարչապետն ու մարզպետն են

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ուժեղ կարկուտն ու փոթորիկն իր սև գործն են արել Արմավիրի մարզում:

Ինչպես Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոթորիկն ու կարկուտը մոտ 15-20 րոպեների ընթացքում ավերածությունների են ենթարկել գյուղի մոտ 90 տոկոս բնակիչների հողատարածքները:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Բամբակաշատ համայնքի ղեկավար Արբակ Եղիազարյանն ասում էր. «Մոտ 15 րոպե կարկուտ տեղաց փոթորիկի հետ միասին, ինչը Բամբակաշատ համայնքի 90 տոկոս հողատարածքները ավերածության ենթարկեց, որը բառերով հնարավոր չէ ներկայացնել: Նաև դրա հետ մեկտեղ տների տանիքները ամբողջությամբ քանդվել են: Մի խոսքով՝ Բամբակաշատ համայնքում կատաստրոֆիկ վիճակ է»: 

Գյուղացիներն էլ իրենց հերթին դիմում էին կառավարությանը, գյուղատնտեսության նախարարությանն ու մարզպետարանին, որպեսզի իրենք թիկունք կանգնեն իրենց, իսկ իրենց խնդրանքը շատ մեծ չէ. Կառավարությունը կարող է վնասի փոխհատուցումը կատարի, ինչը հնարավորություն կտա գյուղացուն նորից քրտինք թափելով, վնասված դաշտերը, այգիներն ու տանիքները վերականգնի:

«Գյուղում կարկուտ շատ է եղել, բայց էս ձևի... Ցունամի ասենք, Արմագեդոն ասենք, թե ինչ, դրա անունը չենք կարող ասել: Ճիշտը՝ պատկան մարմինները գան ու սեփական աչքով տեսնեն գյուղում վնասները: Մեր հույսը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն է, ու վստահ ենք, որ մեզ սատար կկանգնեն: Գյուղի բնակչության մեծ մասը վարկերով ենք հողագործութամբ զբաղվում ու կարկուտն ու փոթորիկը րոպեների ընթացքում իր սև գործն արեցին: Հազար դրամ չի, 10 հազար չի, որ ասենք դրա համար չդիմենք, միլիոնների ծախսա, իսկ գյուղացին չունի էդ հնարավոությունը, որ էդ վնասի տակից դուրս գա»: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողջ գիշեր գյուղացու հետ գրեթե բոլոր տուժած քաղաքացիների ցանկատարածքներ է այցելել գյուղապետը և Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի հանձնարարականով գյուղ են այցելել մարզպետարանի համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Այս պահին գյուղի դպրոցի մոտ գյուղացիները սպասում են մարզպետ Գ. Միրիջանյանին, ով տեղում ծանոթանալու է խնդրին և կատարվածի մասին տեղեկացնելու է Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին և վարչապետ Ն. Փաշինյանին: 

ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Բամբակաշատ գյուղը հայտնի է բարձր որակի խաղող աճեցնելով ու հիմա նույնիսկ 100 կգ խաղող չես կարող հավաքել, կարկուտը խաղողը սարքել է «լանգետ»: Վնասված խաղողից անգամ չեն կարող մարդիկ օղի թորել: Մի խոսքով, ճիշտ է ասված՝ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում», սակայն գյուղացիները հույս ունեն, որ այս դեպքում կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը իրենց անօգնական չեն թողնի, իրենց վերքին դարման կլինեն:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ կարկուտի ու փոթորկի հետևանքով գյուղը հոսանքազրկվել է ու մինչև հիմա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկել, որպեսզի գյուղում վերականգնվի էլեկտրամատակարարումը, իսկ դրա արդյունքում էլ շատ գյուղացիներ նույնպես վնասներ են կրել, քանի որ գնված մսեղենը, կաթնամթերքը սառնարանում էին պահվում, իսկ քանի որ հոսանք չկա, եղածը դառել է թափելու:

***
12:00

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ գյուղ ժամանեց Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանը, ով գյուղացիների հետ շրջեց գրեթե բոլոր տուժածների ցանկատարածքներում և տեղում ծանոթացավ իրավիճակին ու հայտնեց, որ թե՛ կառավարությունը, թե՛ մարզպետարանը տուժած գյուղացիներին անօգնական չեն թողնի: Անելու են ամեն ինչ, որպեսզի գյուղացու հոգսը թեթևանա:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan