ՌԴ քաղաքացին, ով հետախուզվում էր զինծառայությունից խուսափելու համար, կամավոր ներկայացել է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին
«Կանեփ-Կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 14-ին, ժամը 15.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի 1994 թ. ծնված Նիկոլ Ա.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: