Ստուգել ենք, վերջին մեկ տարում այդպիսի բան չենք հայտնաբերել. ՊԵԿ նախագահը՝ Սամվել Ալեքսանյանի բիզնեսի մասին
Վերջին մեկ տարում ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունում չի հայտնաբերվել դեպք, որ նա շաքարի հումքը ներմուծի, սակայն ցույց տա, որ շաքարը տեղում է արտադրվել: Այս մասին օգոստոսի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Ստուգել ենք, վերջին մեկ տարում այդպիսի բան չենք հայտնաբերել իրենց մոտ: Նախկինները ստուգված ժամանակաշրջան են եղել, դրա համար չենք ստուգել: Վերստուգելու իրավական հիմք չունենք»,-ասաց նա:
