«Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, բայց դրանք չպետք է լինեն հապշտապ, ափալ-թափալ, թելադրված». Նիկոլ Փաշինյան
«Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են: Ես կարծում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ»,- այսօր կառավարության նիստին՝ խոսելով բարեփոխումների արդյունավետության մասին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութը՝ «Ազատության»
