Ճանաչելով Վլադիմիր Պուտինին՝ կարող եմ ասել, որ նա մարդկային կապերը բարձր է գնահատում. Փաշինյանը՝ ՌԴ նախագահի՝ Քոչարյանին շնորհավորելու մասին
Ռուաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելը քաղաքական ենթատեքստեր չի պարունակում և անձնական հարաբերությունների մակարդակում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր մասնակցում էր Արտակարգ իրավիճակների նախարության կազմավորման 27-ամյակի միջոցառմանը: «Դա անձնական հարաբերությունների հարթակում էր: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա մարդկային կապերը շատ գնահատում է ևպահպանում է կապն աշխարհի տարբեր երկրների նախկին և ներկա ղեկավարների հետ: Տեսաք, որ վերջերս, Եվրամիության հետ բավականին պրոբլեմատիկ հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը»,-ավելացրեց վարչապետը: Նա նշեց, որ սեպտեմբերի 8-ին Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը քննարկելու են երկկողմ հարաբերությունների ողջ ընթացքը:
