Պետք է կենսամակարդակը բարձրացնել, որպեսզի 10 հազար դրամը չդառնա ամենալավ թեկնածուն. Արամ Սարգսյան
«Իմ կարծիքով՝ օրենքը նաև պետք է լինի հումանիտար և բացառի վհուկների որսը: Այս առումով մեր բոլոր ընդունվող օրենքներում այս դիտարկումը պետք է հաշվի առնենք»,- ԱԺ արտահերթ նիստում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծին անդրադառնալով՝ Արամ Սարգսյանը շեշտեց, որ շատ կուզենար, որ կառավարությունը ուշադրություն դարձներ կենսամակարդակը բարձրացնելու վրա, քանի որ աղքատությունն է մարդուն ստիպում կաշառք վերցնել:
«Պետք է կենսամակարդակը բարձրացնել, որպեսզի 10 հազար դրամը չդառնա ամենալավ թեկնածուն: Շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել, թե ովքեր են ընտրակաշառք տալիս: Դրանք այն մարդիկ են, որոնք հետագայում պետական պաշտոններ են զբաղեցնում և այդ պաշտոնները զբաղեցնելով իրենց տված ընտրակաշառքը հետ են վերցնում»,- ասաց Արամ Սարգսյանը: