«Ռուսական սպառազինությունների մատակարարումները կանոնավոր կերպով շարունակվելու են». Փաշինյանը՝ «Կոմերսանտ»-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են, որ ռուսական սպառազինությունների մատակարարումները Հայաստան կանոնավոր կերպով շարունակվելու են: Այդ մասին Հայաստանի վարչապետն ասել է «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում՝ խոսելով սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին:
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք կիրականացվեն վարկով, սակայն կքննարկվեն նաև այլ հնարավորություններ:
«Դա շատ կարևոր համագործակցություն է, և ես կարծում եմ, որ մենք այդ ոլորտում ոչ մի խնդիր չենք ունենա»,- ասել է նա:
