Քանի ուշ չէ, պետք է հրաժարվել այդ որոշումից. Կարապետ Ռուբինյանը՝ Սիրիա առաքելություն ուղարկելու մասին
Ոչ մի կերպ չեմ կարող կիսել վարչապետի ուրախությունը Ռուսաստանի՝ սիրիական ավանտյուրայի մեջ Հայաստանին ներքաշելու կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:
«Ոչ մի կերպ չեմ կարող կիսել վարչապետի ուրախությունը Ռուսաստանի սիրիական ավանտյուրայի մեջ Հայաստանին ներքաշելու կապակցությամբ։
Պարոն Փաշինյանը կամ հանրությանը պետք է ներկայացնի Հայաստանի այն իրական ու շատ խոշոր ձեռքբերումները, որոնք ստանալու է այդ խելակորույս ինքնազոհության դիմաց, կամ, քանի ուշ չէ, հրաժարվի այդ որոշումիցՀ.Գ. Եվրասիական պախան Պուտինի բարյացակամության ձեռքբերումը իր անձի հանդեպ ոչ մի կերպ չի կարող համարվել Հայաստանի ձեռքբերում»,- գրել է նաՆշենք, որ Կարապետ Ռուբինյանի որդին՝ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալն է: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսկցության հիմնադիր անդամ է: