«Սիգարոն»-ի սեփականատիրոջը ուղեկցող թիկնազոր պարզապես գոյություն չունի. «Սիգարոն» ընկերության պարզաբանումը
Երեկ ուշ երեկոյան բազմաթիվ ԶԼՄ-ներով տեղեկություն է տարածվել, ըստ որի՝ «ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին»:
Լուրը կարիք ունի որոշ ճշգրտում-պարզաբանումների. նախ՝«Սիգարոն»-ը ունի մեկ սեփականատեր, դա ընկերության հիմնադիր Ս. Պողոսյանն է, երկրորդ՝ նրան երբևէ թիկնազոր չի ուղեկցում, քանի որ «Սիգարոն»-ի սեփականատիրոջը ուղեկցող թիկնազոր» պարզապես գոյություն չունի, և երրորդ՝ իրավապահ մարմինները իրենց «ռեյդ-զինաթափում» օպերացիան իրականացրել են Ս. Պողոսյանի Բագրեւանդ փողոցում գտնվող առանձնատան բակում, ընտանիքի անդամների, այդ թվում մանկահասակ երեխայի ներկայությամբ, ինչը, մեղմ ասած, ամենահարմար վայրը չէ նման գործողությունների hամար:
Բերման ենթարկված անձինք, շատ կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, որը նրանց օրենքի և օրինականության հետ որևէ խնդիր չունենալու ցայտուն վկայությունն է:
Ըմբռնումով մոտենալով երկրի բարձրագույն քաղաքական իշխանության կողմից օրինականության ամրապնդմանն ուղված քայլերին, այդուհանդերձ հորդորում ենք հայրենի իրավապահ մարմիններին նմանօրինակ գործողություններ իրականացնելիս տեղի և ժամի ընտրության հարցում լինել առավել ճկուն և քաղաքակիրթ՝ չվնասելու երկրի արտադրող-արտահանող խոշորագույն ընկերություններից մեկի սեփականատիրոջ և ինչու ոչ նաև Հայաստանպետության գործարար համբավը: