1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչու եմ ես խառնվել այս գործին. Փաշինյանը՝ «Մարտի 1»-ի գործի, իրեն «խաբար» ուղարկելու ու իր խոստման մասին.VIDEO

Հիմա աղմուկ աղաղակ են անում, ասում են՝ վայ վարչապետի միջամտել է դատական համակարգին, բա որ միջամտող էի, ինչո՞ւ վերաքննիչ դատարանում չեմ միջամտել: Այս մասին սեպտեմբերի 14-ին Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի որոշմանը, որով վերջին ազատ արձակվեց:


Փաշինյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցին և ներկայացրեց հետևյալը.

«Երբ ասվում է, որ վարչապետն ասել է, որ պետք է կալանավորել. երբ ես առաջադրել եմ Քննչական կոմիտեի և ՀՔԾ պետի թեկնածուներ և նշանակել ԱԱԾ տնօրեն, երկու պայման եմ դրել նրանց առջև. առաջինը, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքով սահմանված կարգով և լիարժեք, առանց խնամի-ծանոթ-բարեկամի, անկախ մարդու կարգավիճակից, երկրորդ՝ երաշխավորել եմ, որ որևէ գործի դեպքում՝ քաղաքական խոչընդոտ չի լինելու:

 Երբ պետք է տեղի ունենար Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ես այդ ժամանակ գտնվում էի Սանկտ Պետերբուրգում: Երբ ես վայրէջք կատարեցի Սանկտ Պետերբուրգում, դրանից շատ չանցած հեռախոսազանգ ստացա ԱԱԾ տնօրենից, որը այդ ժամանակ գտնվում էր Շվեյցարիայում: Նա ինձ տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն որոշել է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին: Ասաց, որ նաև որոշակի ազդակներ, անհանգստություններ է ստանում մի շարք գործընկեր երկրներից: Ինձ խնդրում էր միջամտել, միջնորդել և տեղյակ լինել, որ նման արձագանքներ կան և կարծում էր, որ իմ միջամտության կարիքը կա: Որոշ ժամանակ անց զանգահարել և ասել է, որ դատական իշխանության ներկայացուցիչը կապվել է իր հետ և ասել, որ «գործը ջուր է»:


Ես զանգել եմ ՀՔԾ պետին և ասել՝ գիտեք ինչ, էսպիսի մոտեցում կա, որ գործը ջուր է, այսինքն հիմնավոր չէ, արդյոք որոշումները կայացվում են մեր պայմանավորվածության շրջանակներում: Այդ պայմանավորվածությունն է, որ գործը պետք է քննվի լիարժեք, օրինական, առանց քաղաքական ենթատեքստերի եւ երկրորդ, եթե ՔԿ-ն ունի հիմքեր որեւէ մեկին կալանավորելու, ուրեմն նա պետք է այդ որոշումը կայացնի:

Ինչո՞ւ եմ ես խառնվել այս գործին և ինչու է ԱԱԾ տնօրենը խառնվել, որովհետև ինքը տարբեր ազդակներ է ստացել, այդ թվում արտերկիր մեր գործընկերներից, որոնք իրենց անհանգստությունն են հայտնել այդ գործի կապակցությամբ: ԱԱԾ տնօրենը դրանք ի մի բերելով եզրակացրել է, որ սա ազգային անվտանգությանն առնչվող խնդիր է և պետք է տեղյակ պահի վարչապետին»:

Փաշինյանն ասաց, որ ինքը կապվեծ է ՀՔԾ պետի հետ. «Ես ՀՔԾ պետին ասել եմ՝ եթե դուք պնդում եք, որ գործը հիմնավոր է և գործը բերել է նրան, որ այդ մարդիկ պետք է կալանավորվեն, ես խնդիր չունեմ: Ինձ համար կարևոր է, որ ես ձեր առջև որևէ պահանջ չդնեմ և կատարեմ իմ խոստումը, որ քրեական որևէ գործի քննություն քաղաքական խոչընդոտի չի արժանանալու: Այդ պահին շատ կարևոր է, թե վարչապետի տված խոստումն այդ պայմաններում քանի կոպեկի արժեք ունի:

Ես ասել եմ, որ եթե գործը հիմնավոր է, չնայած կարող է միջազգային այդպիսի արձագանք լինել, մնում եմ իմ խոստման շրջանակում: Ես ասել եմ՝ խոչընդոտ չեմ լինելու, կալանավորում եք, կալանավորեք»:

Վարչապետը նաև հարց բարձրացեց, թե ինչու է դատավորը կամ դատական համակարգը դիմում ԱԱԾ-ին կամ վարչապետին. «Ինձ ինչ-որ խաբար է ուղարկվում, որպեսզի ստանա իմ որեւէ ռեակցիա, որպեսզի արդարացնի իր որևէ որոշում: Իմ որոշումը հետևյալն է՝ արձագանքելն այնպես, որ որևէ որոշում հնարավոր չլինի մեկնաբանել որպես վարչապետի հրահանգ:

ՀՔԾ պետն ինձ ասել է, որ ինքը երաշխավորում է, որ գործը հիմնավորված է, ես էլ հետ եմ ուղարկել խաբարը, շատ լավ, դուք ասում եք՝ «գործը ջուր է», բայց եթե պարզվի, որ ոչ թե գործն է ջուր, այլ ձեր պնդումը, խնդիրներ կունենաք: Հիմա վերցրեք պատասխանատվությունը, ինչի՞ եք ինձ դիմում: Ջուր չի, դուք խաբում եք մեզ, որ ջուր է, մենք էլ ստիպված ենք լինելու ցամաքեցման աշխատանքներ կատարել, եթե դուք մեզ խաբել եք»,-ասաց նա:

«Հիմա աղմուկ աղաղակ են անում, ասում են՝ վայ միջամտել է: Բա որ միջամտող էինք, ինչո՞ւ վերաքննիչ դատարանում չեմ միջամտել: Հիմա ընդհակառակը, որ դատական համակարգը Սաշիկ Սարգսյանի որդուն է բաց թողնում, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետին է բաց թողնում, Քոբերտ Քոչարյանին է բաց թողնում, դա մեր դեմ է աշխատում; Մարդիկ կարող են մտածել՝ էս տակից ինչեր են անում, մեր առաջ մի բան են խոսում, հետո գնում բոլորին բաց են թողնում: Ընդ որում, միշտ չի, որ այդ բաց թողելը օրինական է լինում»,-ընդգծեց վարչապետը:

asekose.am 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan