«ԲՀԿ-ն կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, Մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու որոշմանը». Լենա Նազարյան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, արձագանքելով Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի սկանդալային ելույթին, ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է. «Բազում տեսանելի ու անտեսանելի կոալիցիայի մեջ է գտնվել ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ, կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, Մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու որոշմանը.... ու այս ամենից հետո իրենք մեզ ինչ-որ մեղադրանքներ են ներկայացնում ՀՀԿ-ի, Միքայել Մինասյանի բարեկամների հետ համագործակցության, որի մասին պատկերացում չունենք: Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանի սանիկ Վիկտոր Մնացականյանին, նա հեղափոխության օրերին ակտիվ մասնակցել է գործողություններին: Որքանով գիտեմ՝ նրանց հարաբերություններն այլևս պահպանված չեն: Իսկ Նաիրա Զոհրաբյանի հերթական հայտարարությունը, ըստ որի՝ Քոչարյանն ու Սարգսյանն իրենց համար գոյություն չունեն, հույս ունեմ՝ այդ ուժի կողմից արված վերջնական հայտարարություն է»:
