Սպիտակ զգեստներով կանգնելու ենք սահմանին․ Արմենակ Ուրֆանյանի մայրը վստահ է՝ հակառակորդը չի կրակի.VIDEO
Դեռևս հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հայտարարել էր «Կանայք՝ հանուն խաղաղության» արշավի մեկնարկի մասին՝ բոլոր կողմերին կոչ անելով անել առավելագույնը թնդանոթները շրջանցելու համար:
«Եթե ահաբեկիչները չլինեն, մեր տղաները չեն զոհվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, և հավելեց, որ մինչև հեղափոխությունը ինքն էլ է ցանկացել նման նախաձեռնությամբ հանդես գալ:
Ինչ վերաբերում է օլիգարխների կանանց ուղղված Աննա Հակոբյանի կոչի արձագանքներին, մեր զրուցակիցն ասաց. «Պատերազմից հետո ոչ մի արձագանք չի եղել որևէ օլիգարխի կողմից, և ոչ էլ ես սպասում էի արձագանքի: Մեզ օգնել է Սփյուռքը»:
