Ես իմ անուշ Հայաստանի... Լիանա Զուրաբյանն ասմունքեց քառօրյա պատերազմի տղաների և մարտում զոհված հերոսների մայրերի համար
Սեպտեմբերի 28-ին Առնո Բաբաջանյան համերգասրահը լեցուն էր մեծերի գործով և հանդիսատեսի ջերմ ունկնդրությամբ: Այս անգամ ասմունքող Լիանա Զուրաբյանը հայ հանդիսատեսին ներկայացավ գրական, երաժշտական երեկոյով՝ ամբողջովին յուրովի և բազմաբովանդակ:
Երեկոյի թեմատիկան չորսն էր՝ հայրենասիրություն, մայրական քնարերգություն, խոհեր և սիրո պոեզիա: Պատվավոր հյուրերն էին քառօրյա պատերազմի տղաները և մարտում զոհված հերոսների մայրերը:
Լիանա Զուրաբյանը հուզառատ և ջերմ պահեր պարգևեց ունկնդրին և խոստացավ, որ նման մեծարանքի երեկոներ հաճախակի կկայացվեն, քանի որ խոսքի ուժը ոգեղեն է, և թոթափող:
Դասականներից բացի՝ Լիանա Զուրաբյանը ներկայացրեց նաև արդի գրականություն՝ Լյուդվիգ Դուրյան, Խաչիկ Մանուկյան, Հովհաննես Գրիքորյան, Արթուր Կարենց:
Հավելենք, որ երեկոն կայացավ Մշակույթի նախարարության աջակցությամբ: