Իմ ցանկությունն էր, որ ՔՊ-ն չսատարի որդուս. Սասուն Միքայելյանը՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում որդու առաջադրման մասին
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը տարօրինակ է համարում ՔՊ-ի՝ իր որդուն չսատարելու շուրջ առաջացած աժիոտաժը։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում հայտա
«Կա 5 թեկնածու, պարտադիր չէր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պաշտպաներ: Եվ իմ ցանկությունն է դա, որպեսզի ազատ մրցակցություն լինի, Հրազդանում լինեն ազատ ու արդար ընտրություններ»,- ասաց նա։
Միքայելյանի խոսքով՝ որդու քարոզարշավին չի մասնակցելու։ Նա նկատեց, որ իր որդին է թեկնածությունը դրել, ոչ թե ինքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Նշենք, Սասուն Միքայելյանի որդին իր թեկնածությունն է առաջադրել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, իսկ ՔՊ-ն հայտարարել է, որ չի սատարելու նրան:
Սասուն Միքայելյանը նաև անդրադարձավ ԵԿՄ նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին հարցին: Ինչ վերաբերում է լուրերին, թե իր և Արամ Սարգսյանի միջև կարող են խնդիրներ լինել, Միքայելյան ասաց, թե ինքը որևէ խնդիր չիկարող ունենալ Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամների հետ: «Ես իմ կյանքում որևէ պրոբլեմ չունեմ սպարապետի ընտանիքի հետ: Ինչ վերաբերում է թեկնածության հարցին, կդառնամ, թե չեմ դառնա, քննարկման արդյունքում ես պատասխանատու եմ իմ մարտական ընկերների առաջ, այդ ժամանակ կարծիք կհայտնեմ, դուք կիմանաք: Ցանկության խնդիր չի դա, մեծ պրոբլեմներ են ԵԿՄ-ում, էդ մարդիկ ինձ ասում են՝ դու պիտի գաս, կարգավորես»,- եզրափակեց Սասուն Միքայելյանը։
