«Իրաքյան Քրդստանում խորհրդարանական ընտրությունների 85 տոկոս քվեների հաշվարկը հայ թեկնածուների համար հետևյալ տեսքն ունի». Կարեն Հովհաննիսյան
Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսուքյան իր էջում գրում է. «Իրաքյան Քրդստանում խորհրդարանական ընտրությունների 85 տոկոս քվեների հաշվարկը հայ թեկնածուների համար հետևյալ տեսքն ունի.
Երվանդ Նիսսան Մարկոս (Երվանդ Ամինյան) 494
Ֆահիկ Քամալ Սարանյան (Վահիկ Սարանյան) 489
Արամ Բուրզո Համո (Արամ Պոզո(յան)) 463
Աթքար Հակոբ Բաթրուս ( Էդգար Աբրահամյան) 373
Միրադ Մարդուս Վարթան (Մուրադ Վարդանյան) 346
Նուբար Սիփան Ղարիբ (Նուբար Քերոյան) 242:
Ինքս ֆավորիտ էի համարում երեկ թեկնածուների ՝ Երվանդ Ամինյանին, Վահիկ Սարանյանին և Արամ Պոզոյին: Չեմ սխալվել իմ կանխատեսումների մեջ, քանի որ երեքն էլ առաջատար են և հավաքած ձայները քիչ տարբերություն ունեն:
