ԲՀԿ-ի կողմից դեռ չեմ լսել վերջնական պատասխան` համաձայն են խորհրդարանի ինքնալուծարմանը, թե ոչ. Էդուարդ Շարմազանով
ԲՀԿ-ի կողմից դեռ չեմ լսել վերջնական պատասխան՝ համաձայն են արտահերթ ընտրությունների այս տարբերակին, թե ոչ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարություններին և քաղաքական ուժերի դիրքորոշումներին խորհրդարանի ինքնալուծարման, արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ:
«Բացի «Ելք»-ից չեմ լսել, որ լինի այնպիսի ուժ, որը ասի՝ համաձայն եմ, որ խորհրդարանը գնա ինքնալուծարման», - ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ վարչապետի առաջարկած արտահերթ ընտրությունների անցկացման տարբերակը, եթե ոչ վատագույն, ապա լավագույն տարբերակը չէ:
«Երբեմն դու ընտրում ես վատի ու վատթարագույնի միջև, հիմա գնդակն իր դաշտում է: Եթե, ըստ Սահմանադրության, հրաժարական ես տալիս, ապա քաղաքական ուժերն, ըստ իրավիճակի, երկրի շահերից ելնելով, կքննարկեն՝ առաջադրում են, թե չեն առաջադրում, առաջադրելուց հետո էլ կքննարկեն՝ ինչ ծրագրեր են բերում, ում են առաջադրում, ինչ պիտի անի»,-ասաց մա:
