1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պաշտպանը միջնորդեց դատարանին հռչակել քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի անմեղությունը եւ արդարացնել նրան.armtimes.com

armtimes.com-ը գրում .Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի պաշտպանը միջնորդում է հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը եւ արդարացնել նրան:

Մինչ այդ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը, որի ընթացքում Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ պաշտպանական ճառով: Մինչ վերը նշված միջնորդություն ներկայացնելը, Սարգսյանը բավականին ծավալուն ճառ ներկայացրեց, այն բաժանելով մի քանի կետերի: Անդրադառնալով մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի ճառին՝ պաշտպանը նշեց, որ դատաքննության ավարտից հետո դատախազը պարտավոր էր առանց կողմնակալության, օբյեկտիվորեն գնահատել գործով ձեռք բերված հետազոտված բոլոր ապացույցները: Նրա խոսքով՝ այս դեպքում մեղադրողը գործեց ոչ թե օբյեկտիվորեն, ոչ թե պետության շահերից եւ օրենքի հիման վրա, այլ՝ շարունակեց դատախազության կողմից ի սկզբանե որդեգրած միակողմանի, ոչ օբյեկտիվ վարքագիծը՝ Ալիկ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքն ամեն գնով պաշտպանելու ձգտումով:

Մեղադրողը ճառով հանդես եկավ նախորդ նիստին եւ միջնորդեց մեղավոր ճանաչել ամբաստանյալներին, ապա դատարանին միջնորդեց Նորատուսցի Ալիկին դատապարտել 8, Չարբախցի Գեղամին՝ 14, իսկ Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման:

Ալիկ Բանդուրյանի պաշտպանի խոսքով՝ մեղադրողը չներկայացրեց այնպիսի հիմնավորումներ, որոնք իրոք հիմնավորել են Ալիկ Բանդուրյանին մեղսագրվող արարքը:

Ըստ Երեմ Սարգսյանի՝ շուրջ 8 ամիս տեւել է այս գործի նախաքննությունը, 1 տարի 3 ամիս ընթանում է դատաքննությունը, եւ այդ ամբողջ ընթացքում մեղադրանքի կողմը չի ներկայացրել այնպիսի հիմնավորումներ, որոնք անկողմնակալ ունկնդրի մոտ համոզմունք կառաջացնեին, որ մեղադրանքները հիմնավոր են:

Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է այն բանում, որ դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել, որը դրսեւորվել է մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու հորդորներով, ինչպես նաեւ օժանդակել է այդ հանցագործության կատարմանը: Պաշտպանն ասաց, որ դատաքննության սկզբնական փուլում խնդրել են պարզաբանել Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը: Մեղադրանքի կողմը նշել է, որ այն բոլոր վնասվածքները, որոնք Մուշեղ Մուշեղյանին մահ չեն պատճառել, դրանք Բանդուրյանի դիտավորության մեջ չեն մտել: «Մեղադրողն իր այս ձեւակերպմամբ ընդունեց, որ մեղադրանքը հստակ ձեւակերպված չէ, անորոշ է»,- ասաց պաշտպանը:

Ապա Սարգսյանը մեջբերեց Մուշեղ Մուշեղյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հատված, համաձայն որի՝ Մուշեղյանին պատճառվել է երկու ծանր վնասվածք, եւ երկուսն էլ պատճառական կապի մեջ են նրա մահվան հետ: Մասնավորապես՝ ծանր վնասվածք է նշվել որովայնի խոռոչ թափանցած հրազենային կույր վիրավորման ու որովայնի առաջնային պատին դանակով հասցված կտրած-ծակած վնասվածքները: Երեմ Սարգսյանն ասաց, որ քննիչն ու դատախազը հաստատված են համարել, որ հրազենային վնասվածքը Մուշեղ Մուշեղյանն ինքն է պատճառել իրեն՝ իր ատրճանակով, իսկ մյուս ծանր վնասվածքը՝ դանակով հասցրել է այդ օրը սպանված Գեւորգ Ավետիսյանը:

Նա, հիշեցնենք, ըստ գործի նյութերի՝ մահացել է Մուշեղ Մուշեղյանի արձակած կրակոցից: «...Եթե անգամ մի պահ պայմանականորեն ընդունենք, թե իբր Բանդուրյանը իրոք Պետրոս Իսրայելյանին հորդորել է մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու եղանակով Մուշեղյանի առողջությանը հատկապես ծանր վնաս պատճառել, սակայն Իսրայելյանը եւ մյուսները չեն կատարել դա կամ այդ հանցանքը ավատին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներում, ապա միթե ըստ մեղադրող կողմի՝ այդ դեպքում Բանդուրյանի արարքում առկա է քրեական օրենսգրքի 38-112 հոդվածով նախատեսված ավարտված հանցագործություն»,- նշեց Սարգսյանը: Նախաքննության սկզբում Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության դրդելու, սպանության նախապատրաստության): Նախաքննության ավարտին Բանդուրյանի մեղադրանքը վերաորակվել է ՀՀ ՔՕ 38-35-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Սակայն հսկող դատախազը գտել է, որ խոսք կարող է գնալ ոչ թե հանցավոր արարքի նախապատրաստության, այլ ավարտուն հանցավոր արարքի մասին, ու մեղադրանքը նորից փոխվել է՝ դառնալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված:

Պաշտպանը նշեց՝ եթե պայմանականորեն ընդունենք, որ Ալիկ Բանդուրյանը կոնկրետացված դիտավորություն է ունեցել ու Պետրոս Իսրայելյանի հետ հեռախոսազրույցում դրդել է հատկապես ծանր վնասվածքներ պատճառել Մուշեղյանին, ապա այդ արարքը նրա կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ ավարտին չի հասցվել:

Երեմ Սարգսյանը իր ճառում ընդգծեց, որ գործով միակ ապացույցը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումներն են, որոնք ըստ նրա՝ կատարվել են օրենքի խախտմամբ եւ չեն կարող դրվել ապացույցների հիմքում:

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում դրվել է մի ապացույց, որի ձեռքբերման օրինականությունը իրենք հնարավորություն չունեն ստուգելու եւ դա վիճարկելու: Նա հիշեցրեց, որ պաշտպանական կողմն ավելի վաղ տեղի ունեցած դատական նիստերից մեկի ժամանակ դատարանին միջնորդել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից պահանջել «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունների, դրանց կից ներկայացված նյութերի, այդ միջնորդությունները քննարկելու վերաբերյալ դատարանի որոշումների պատճենները: Բացի այդ՝ պաշտպանը միջնորդել էր նաեւ դատարանից պահանջել գործով ամբաստանյալ Արմեն Գասպարյանի հեռախոսային խոսակցությունները վերահսկելու թույլտվություն ստանալու միջնորդության, դրան կից ներկայացված նյութերի պատճենները, նշված միջնորդության քննարկման համար կայացված դատական նիստերի արձանագրությունները եւ դրանց լազերային կրիչները: Սակայն դատարանը միջնորդությունը մերժել էր: Նման պայմաններում, ըստ Երեմ Սարգսյանի, ստացվում է, որ մեղադրանքի հիմքում անհայտ աղբյուրից ստացված տեղեկություններ են, որոնց պետք է դատարանը գնահատական տա:

Նա այս իրավիճակը համեմատեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերաբերյալ քրեական գործով արված գաղտնալսման հետ: Այս գործով եւս մեղադրանքի հիմքում, ըստ էության, ՕՀՄ-ի շրջանակներում ձեռք բերված ապացույցներ էին դրված եւ Բաբայանի պաշտպանը միջնորդել էր դրանց թույլտվության նյութերը պահանջել: Դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, միջնորդությունը բավարարել էր ու պահանջել նյութերը, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից գրություն էր ուղարկվել այն մասին, որ այդ նյութերը դեռեւս սահմանված կարգով գաղտնազերծված չեն, ու դրանք Բաբայանի գործը քննող դատարանին չէին տրամադրվել: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը Բաբայանի գործով իրավական դիրքորոշում է հայտնել, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման թույլատրելիությունը դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել, այն չէր կարող դրվել վերջնական եւ դատական ակտի հիմքում: Ըստ Երեմ Սարգսյանի, այս գործով եւս ՕՀՄ իրականացնելու արդյունքնում ձեռք բերված գաղտնալսումները չեն կարող դրվել դատական ակտի հիմքում:

մանրամասն՝armtimes.com-ում: 

Հ.Գ 

Նշենք, որ մինչ այս պահը դատական իշխանությունները որեւէ  կերպ հաշվի չէին առել  Ալիկ Բանդուրյանի՝Նորատուսցի Ալիկի ծայրաստիճան վատառողջ լինելու հանգամանքը (այն դեպքում երբ բազում փաստեր էին ներկայացվել՝ նրա հիվանդությունների հետ կապված) ՝ըստ էության ոտնահարելով մարդու իրավունքներն ու ոտատակ տալով օրենքն ու օրինականությունը:  Իսկ ահա նոր Հայաստանում կարծես թե սառույցը փորձում է կոտրվել, քանի որ նոր իրողության պայմաններում դատական համակարգին այլ բան չի մնում, քան  հին կաղապարից դուրս գալն ու  նախկինների օրոք որդեգրած խաղի կեղտոտ կանոններից հրաժարվելը...

Նկատենք  նաեւ, որ նախկին իշխանությունների օրոք, առհասարակ հայտնի հեղինակություն Ալիկ Բանդուրյանի դեմ հատուկ "սանկցիաներ"  էին կիրառվում, զուտ այն պատճառով, որ  վերջինս որեւէ կերպ  համագործակցության չէր գնում նախկին իշխանությունների հետ:  

Եւ իրականում Ալիկ Բանդուրյանը իր սկզբունքայնության ու իր կամային հատկանիշներիշնորհիվ,   մշտապես մերժել էր նախկին իշխանությանը՝ չենթարկվելով նախկին հայտնի արատավոր կանոններին ու  նրանց վարքաբանությանը: 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan