Հունան Պողոսյանին դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսունմեկ, աշխատանքի տեղավորման միջնորդության համար` ինը քաղաքացի
Հոկտեմբերի 30-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում քաղաքացիների առաջին ընդունելությունը կատարեց. դրան մասնակցեց 43 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսունմեկ, աշխատանքի տեղավորման միջնորդության համար` ինը, տանիքի վերանորոգման` երկու, գյուղը ոռոգման ջրով ապահովելու խնդրանքով` մեկքաղաքացի:
Դրամական օգնության բոլոր դիմումներին դրական լուծում է տրվել:
Աշխատանքի տեղավորման մասին դիմումները հաշվառվել են եւ ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են տանիքների վերանորոգման եւ գյուղի ոռոգման ջրի հետ կապված խնդիրների մասին դիմումները:
Սյունիքի մարզպետարան