Ճապոնական ավիաընկերության օդաչուին թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու պատճառով
Ճապոնական Japan Airlines ավիաընկերության օդաչուներից մեկին արգելվել է օդանավ նստել՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու պատճառով, գրում է ТАСС գործակալությունը:
Նշվում է, որ միջադեպի պատճառով Տոկիո-Լոնդոն չվերթի օդանավը ստիպված է եղել օդ բարձրանալ երեքի փոխարեն երկու օդաչուով: Այս ավիաընկերությունը նախընտրում է չվերթն իրականացնել երեք օդաչուով՝ նրանց հանգստի համար բավականաչափ ժամանակ տրամադրելու նպատակով: