Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը
ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈւՆ
Հարցին պատասխանել է ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ, փաստաբան Լիանա Բալյանը
-Երեւան քաղաքի բնակիչ Մ. Անանյան
Հարց.
Հարգելի տիկին Բալյան, ես ունեմ ինքնակամ կառույց, խուրհուրդ կտաք Ի՞նչ ճանապարհով եւ ի՞նչ կարգով կարող եմ օրինականացնել ինքնակամ կառույցը:
ՊԱՏԱՍԽԱՆ
Ինքնակամ կառույց է համարվում oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդված)
Ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշում, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 731-Ն որոշում):
