ԱԱՀ վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու համար 9 ամսում հավանության է արժանացել 13 ներդրումային ծրագիր
Ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու համար ընթացիկ տարվա 9 ամիսներին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 13 ներդրումային ծրագիր, այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից նշել են, որ հավանության արժանացած ծրագրերի ներդրումային ընդհանուր ծավալը կազմում է 46 մլրդ ՀՀ դրամ: Բիզնես ծրագրերը կյանքի կոչելու դեպքում նախատեսված է ստեղծել 925 աշխատատեղ:
Ծրագրերը ներկայացրած ընկերությունները ներկայացնում են թեթև արդյունաբերությունը, այգեգործությունը, ալկոհոլային խմիչքների արտադրությունը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, ծխախոտի արտադրությունը, հանքարդյունաբերությունը և այլն: