«20-րդ դարի զինվորը այլ սնունդ էր ուտում, 21-րդ դարինը այլ, եւ այսպես շարունակ. պետք է պարբերաբար զինվորի բաժին սննունդը բարելավվի».Սենոր Հասրաթյան
Գաղտնիք չէ, որ ՊՆ եւ ՊԲ առաջնահերթ խնդիրը պետք է լինի ոչ միայն զինվորների պատշաճ սպառզինությունը, այլ նաեւ բանակային սննդի, հանդերձանքի ու մատակարարումների որակի բարձրացման խնդիրնեը: Ինչի շուրջ վերջերս հանրության շրջանում դժգոհությունների ալիք է նկատվում, մասնավորապես զինվոր ունեցող հարազատները այդքան էլ գոհ չեն` բանակում զինվորին հասնող սննդի որակից:
Իրականում ինչպիսի՞ սննուդ է հասնում զինվորին եւ արդյո՞ք այդ առումով բարելավման կարիք չկա` Fnews.am-ը մեկնաբանության համար դիմեց ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանին, ով փաստեց.
- Զինվորիներին մատուցվող սնուննդը համապատասխանում է ներկայցված չափանիշներին, մեր զինվորները ուտում են նորմալ սնունդ` դա միանշանակ է:
- Ուզում եք ասել, որ էլ ավելի բարելավման կարիք չունի՞ զինվորին հասնող սննդամթերքը:
- Ինչպես արդեն նշեցի, մեր զինվորները այսօր էլ օգտվում են նորմալ սննդամթերքից. բայց, ինչ խոսք, զինվորին բաժին սննդամթերքը մշտապես ավելի բարելավվելու կարիք ունի: Տեսեք, ինչ առումով եմ ասում, օրինակ 20-րդ դարի զինվորը այլ սննունդ էր ուտում, 21-րդ դարին այլ, եւ այսպես շարունակ պետք է պարբերաբար զինվորի բաժին սննունդը բարելավվի:
Fnews.am
Լուրեր Հայաստանից
