Քննարկվել են խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի զինծառայողների մասնակցությանը վերաբերող հարցեր
Նոյեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, տիկին Ուրսուլա Գաչեկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի զինծառայողների մասնակցությանը վերաբերող հարցեր: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի անձնակազմի մասնակցության ձևաչափը: Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների անվտանգության ապահովմանն առնչվող հարցերին:
