Օրենքով արգելվում է քարոզարշավի ընթացքում քաղաքական կուսակցություններին միմիանց վիրավորելւը, նսեմացնելը, ծաղրելը և մեղադրելը
Այս օրերին հեռուստաեթերով բոլորս ականատես ենք լինում քաղաքական տարբեր կուսակցությունների զարմանալի ու փոքր-ինչ տարօրինակ քարոզարշավին: Ժողովուրդը հոգնել է այսօրվա իրավիճակից և սպասում է նոր ծրագրերի, սակայն, տևական ժամանակ է բոլորս հեռուստաեթերով ականատես ենք լինում միայն քաղաքական ուժերի կողմից միմիանց մեղադրելու, ծաղրելու, վիրավորելու, նսեմացնելու քարոզարշավի, ինչն ի դեպ ավելի է խորացնում ժողովրդի մեջ անվստահությունը՝ քաղաքական ուժերի նկատմամբ: Նշեմ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի համաձայն՝ Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված կարգը խախտելու համար՝ Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից իրականացվող նախընտրական քարոզչության վերաբերյալ ակնհայտ կողմնակալ և (կամ) գնահատականներով տեղեկատվություն ներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
Փաստաբան
Լիանա Բալյան
