«Օդից» չէր, որ հասարակությունը մերժեց բոլոր խաբեբաներին, կաշառակերներին, դավաճաններին, ու սրիկաներին, ովքեր անկուշտի պես «խժռում» էին երկիրը
Լրագրող Գայանե Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տոկոս խփողներն այս օրերին անասելի ծանր ժամանակներ են ապրում: Եւ դա չի կարող իր դրսեւորումներն ու պոռթկումները չունենալ հատկապես տարիներ շարունակ պատգամավորի աթոռը գրկած, եւ այս կամ այն կուսակցության ֆոնդի թոշակներով ապրած հատվածի մոտ:
Ինչեւէ , ամիսներ առաջ հասարակության երեսին դուռ շրխկացնող երեսփոխաններից շատերը, նորից փոձում են ապավինել իրենց հին «մասնագիտությանը». մոլորեցնել ժողովրդին, խաբել եւ հեքիաթներ պատմելով մի կերպ սողոսկել խորհրդարան, քանզի շատ լավ գիտեն, որ բացի փանջունիությունից՝ ուրիշ գործ անել չեն կարող: Հետեւաբար կպակասի նաեւ ապրուստի միջոցը…
Վերջին հաշվով «օդից» չէր, որ հասարակությունը մերժեց բոլոր խաբեբաներին, կաշառակերներին, դավաճաններին, սրիկաներին, ազգի անունից հանդես եկող կեղծ նվիրյալներին. մի խոսքով բոլոր այն արատավոր բարքերի տեր շնաձկներին, ովքեր անկուշտի պես «խժռում» էին երկիրը:
Ու հիմա այս մեծապատիվ մուրացկանների մարաթոնը տեսնելով, իսկապես զարմանում ես սրանց ցինիկության ու պնդերեսության վրա. դուք Ձեզ գոնե հարց տվել ե՞ք.
ժողովրդից ձայն եք մուրում, որ ի՞նչ անեք: Գաք՝ էլի Ձեր փայ թոշակը ստանալո՞ւ, Ձեր ընտրողին տեսնելուց՝ կրկին թռնելո՞ւ, թ՞ե այս կամ այն քաղաքական պրոցեսի տակ «ռումբ» դնելու համար…Եթե այդքան ազնիվ եք Ձեր մղումներում եւ ցանկություններում, ապա այդ բարի եւ Աստվածահաճո գործը արեք առանց մանդատի. դրսեւորելով հասարակական այնպիսի ակտիվություն ու մարդասիրություն, որ ցանակացած իշխանություն գրեթե վստահ եմ, հաշվի կնստի Ձեզ հետ:
Հասկանալի է, այժմ ազգի նախկին ջոջերն ու նրանց ճտերը խուճապային վիճակում են, որովհետեւ անցողիկ կառքում նստատեղ «բրոնյա անելու» խնդիր կա: Այդուհանդերձ, դեմագոգիայով զբաղվելու, եւ ներկայիս իշխանությունների ուղղությամբ «տակառներ» գլորելու փոխարեն, եթե կարող եք՝ քաղաքական եւ գաղափարական լուրջ օրակարգ ձեւավորեք, եւ ապացուցեք, որ գնում եք փոփոխությունների առավել ինստիտուցիոնալ ճանապարհով:
Թե չէ որիդ հարցնում են՝ ասում եք սուրբ ենք... Բա որ սուրբ էիք՝ եկեղեցու խաչը ո՞վ գողացավ... ո՞վ դատարկեց ՀՀ-ի պետական բյուջեն, ո՞վ ՀՀ ժողովրդի վզին փաթաթեց ահռելի չափերի հասնող արտաքին պարտքը, ո՞վ ոչնչացրեց ՀՀ-ի կանաչ տարածքներն ու կանաչ գոտիները, (մորթեց Մոնոմենտի անտառը ), ո՞վ , կամ ովքե՞ր վիզները հաստացրեցին բանակի հաշվին: Ա՛յ պատեհապաշտներ…
Այսօր գուցե, հատուկենտ մարդիկ հավատային նախկին իշխանավորների բլեֆներին, եթե նրանց միտումները չսկսվեր ու չավարտվեր բացառապես ընտրություններով, և ընտրություններին մասնակցության հարցը լուծելու կարճաժամկետ ամբիցիաներով:
Կարծում եմ, Հրեշտակի թեւեր հագած թեկնածուներից շատերին բացարձակապես չի մտահոգում. ի՞նչ կլինի ընտրություններից հետո, եւ որքանո՞վ կարող է իր ներկայությունը կենսունակ եւ հեռանակարային լինել պետության ու ընտրողի համար:
Հ.Գ
Հայ ժողովրդին պետք չէ կասկածել սկլերոզով տառապելու մեջ. Ոչ ոք չի մոռացվել, եւ ոչինչ չի մոռացվելու: ժողովրդին առայժմ մեկ բան է հարկավոր. որ դո՛ւք, եւ Ձեր թայֆաբանդան, այլեւս ետդարձի ճանապարհ չունենաք:
Կարծում եմ, եթե դուխ անեք մարդկանց մեջ դուրս գալ, եւ քարոզչություն անել, չի բացառվում՝ հերթեր գոյանան ՀՀ-ի օրթոպեդների դռների առաջ:
Կարկառուն ՀՀԿ-ականներն ու նրանց շվաքի տակ պարողները, երեւի մոռացել են իրենց կազմակերպած ընտրությունները: Երեւի մոռացել են, թե ինչպես էին իրենց «ախպեր» կուսակցությունների պատգամավորության թեկնածուների «նոլն ու ֆազը» անջատում: Առավոտյան էլ, ջարդ ու խուրդ եղած թեկնածուները հայտարում էին, թե իրենք պատահաբար սայթաքել՝ դանակի վրա են ընկել, կամ քնած տեղը միամիտ անկողնուց շուռ են եկել…
Դե հետընտրական հաշվեհարդարների մասին էլ չասեմ . երբ ամեն մեկը հանուն իր նեղ անձնական շահի, ինչ մուտիլովկաներ էր հունցում վերեւների մոտ՝ սեղանին դնելով անմեղ մարդկանց ճակատագրերը: Էս եք՝ դուք: Գոնե լռեք… Դուք էլ լավ գիտեք, որ ձեզանից շատերին, ձեր ընտանիքի անդամներն անգամ գուցե ձայն չտան:
Այնպես որ լավ կանեք՝ առայժմ ձեր փախցրած տուշոնկայով ու զգուշանկայով յոլա գնաք:
