«Ժողովուրդը պետք է մերժի այն ուժերին, ովքեր 2008-ին կոալիցիոն պայմանագիր ստորագրեցին».Մանվել Ղազարյան
«Մենք» դաշինքը ներկայացնող, եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Մանվել Ղազարյանը, Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք մենք առաջիկայում կարողանալու ենք կերտել մեր երազների Հայաստանը, նկատեց, որ.
-Ես ինքս լինելով ըմբոստ բնավորության տեր մարդ, ինչն ինձ գուցե գեներով է փոխանցվել, տեսնում եմ, որ սա մեր երազների Հայաստանի սկիզբն է:
Այժմ սերունդ է փոխվել. եկավ նոր սերունդ, որը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կարողացավ (տասնյակ տարիներ ընդվզելով ու պայքարելով), հասնել իր նպատակային առաջին քայլին: Այսինքն,երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն, որի մասին ժողովուրդը երազում էր դեռեւս 2008 թվականին: Բայց, եթե մենք ուզում ենք հասնել մեր նպատակների վերջնակետին, ապա մեր ժողովուրդը պետք է շարունակի աջակից լինել այսօրվա դերակատարներին, ու նաեւ պետք է հետություններ անի՝ ապագայի հետ կապված:
Եւ այդ առթիվ, ես այսօր ուզում եմ կոչ անել մեր ժողովորդին՝մերժելու բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր 2008 թվականին կոալիցիոն պայմանագիր ստորագրեցին, եւ օգնեցին օրվա իշխանություններին կոծկելու մեր տաս զավակների սպանության գործը: Ժողովուրդը պետք է բացարձակապես մերժի այդ ուժերին եւ շարունակի հանդես գալ՝ որպես պահանջատեր:
Ուշագրավ այլ մանրամասներ՝ Տեսանյութում:
