1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ընկերոջ դեմ սուտ ցուցմունք տալու համար Մանուկը հայտնվում է ազատության մեջ, իսկ 20-ամյա պաշտպանյալս, որպես անմեղ-մեղավոր՝ շարունակում է մնալ կալանքի տակ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Մարտունիի նստավայրում՝ դատավոր Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ արդեն շուրջ մեկ տարի է ընթանում է 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (բնակարանային գողություն՝ մի խումբ անձանց հետ) մեղադրվող երեք ամբաստանյալների դատավարությունը: Հատկանշական է, որ վերոհիշյալ դրվագով  ամբաստանյալներից այժմ անազատության մեջ են  Վիկտոր Պետրոսյանն ու Դավիթ Հարությունյանը:

Ուշագրավն այն է, սակայն, որ վերջինս, առհասարակ այս գործով, ինչպես նշեց նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը, Fnews.am-ի հետ զրույցում., ՙԱռաջիններից մեկը պետք է լիներ, որ ոչ միայն հայտնվեր ստորագրությամբ ազատության մեջ, այլ առհասարակ ՝արդար նախաքննության, այժմ արդեն արդար դատավարության անցկացման դեպքում, պետք է առհասարակ ազատվեր իրեն վերագրվող մեղադրանքից՚: Քանի որ, պաշտպանի խոսքով. ՙՎիկտորը, ով ի դեպ բոլորի կողմից բնութագրվում է, որպես դրական անձնավորություն, այժմ անազատության մեջ է՝ երբեմնի ընկերոջ՝ գործով անցնող Մանուկ Ապրեսյանի տված մեկ ցուցմունքի պատճառով: Որեւէ այլ հիմնավորում, թե նախաքննության, թե դատավարության ընթացքում՝ Պետրոսյանի նկատմամբ չի հայտնաբերվել՚:

Մինչ փաստաբանի դիտարկումներին անդրադառնալը նախ պարոն Սարգսյանին խնդրեցինք ներկայացնել մեղադրանքի էությունը եւ, թե ի՞նչ առնչություն ունեն վերոհիշյալ գործով անցնող մյուս երկու ամբաստանյալները:

 

ՓԱՍՏԱՑԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն.
Վիկտոր Արմենի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որ 28.07.2015թ. կցագրվել է ՀՀ ՊՆ Մաշտոցի զինկոմիսարիատում, անցել բժշկական հանձնաժողով և ճանաչվել է զինվորական ծառայության համար պիտանի` ենթակա լինելով զորակոչման 2017 թվականի ամառային զորակոչին, որի ընթացքում ներկայացել է զինկոմիսարիատ, անցել բժշկական հետազոտությունները և ուղեգրվել ստացիոնար հետազոտման, որի արդյունքների հիման վրա ԿԲՀ-ի 16.06.2017թ. եզրակացությամբ ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով` ՀՀ ՊՆ 410-13 հրամանի 89 հոդվածի <<դ>> կետի համաձայն, սակայն այնուհետև` մինչև զորակոչի ավարտը, չի ներկայացել զինկոմիսարիատ և, չունենալով զինվորական ծառայությունից ազատվելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքեր, խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության 2017 թվականի ամառային հերթական զորակոչից։

Բացի այդ, Վիկտոր Արմենի Պետրոսյանը,(ըստ մեղադրական եզրակացության) Երևան քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանի օժանդակությամբ, Երևան քաղաքի բնակիչ Մանուկ Մանուչարի Ապրեսանի հետ համատեղ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Արբակ Գևորգյանի բնակարան ապօրինի մուտք գործելու և ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ նախապես պայմանավորվել են և 2018 թվականի հունվարի 27-ին Երևան քաղաքից Մանուկ Ապրեսյանի կողմից վարած ''Օպել Աստրա 1.8'' մակնիշի 34 СО 926 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղ, որտեղ Դավիթ Հարությունյանն օժանդակելով Վիկտոր Պետրոսյանին և Մանուկ Ապրեսյանին` ուղեկցել, ցույց է տվել ու պարզաբանել Արբակ Գևորգյանի բնակարան մուտք գործելու ուղիները, բնակարանի ներսի իրավիճակը, հափշտակություն կատարելուց հետո դուրս գալու և իրեն հանդիպելու հանգամանքները և նախնական պայմանավորվածության համաձայն Մանուկ Ապրեսյանը և Վիկտոր Պետրոսյանը նույն օրը` ժամը 20:30-ի սահմաններում, տեխնիկական միջոցներ գործադրելով և պատուհանի փեղկը բացելով ապօրինի մուտք են գործել բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել են Արբակ Գևորգյանին պատկանող զգալի չափի` 63.000 ՀՀ դրամի արժողության արծաթյա զարդեր, 4305 ՀՀ դրամի համարժեք 500 ռուսաստանյան ռուբլի, 30366 ՀՀ դրամի համարժեք 1800 ուկրաինական գրիվնյա և 5000 ՀՀ դրամ:

Այսինքն Վիկտոր Արմենի Պետրոսյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Այսպիսով Վիկտոր Արմենի Պետրոսյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով և 327-րդ հոդվածի 1-ին մասով:

-ՙԶարմանալիորեն, Մանուկ Ապրեսյանը,  որի մեղադրանքը հաստատող բազմաթիվ ապացույցներ կան, այսօր ազատության մեջ է, իսկ Վիկտոր Պետրոսյանը, ով այսպես կոչված, ընկերոջ քավության նոխազն է դարձել՝ այժմ կալանքի տակ է՚, -ասաց փաստաբանը: 

(Ի  դեպ, այս պահին կալանքի տակ է գտնվում նաեւ Դավիթ Հարությունյանը): 

Image result for դատարան

 

ԲՈԼՈՐ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ՄԵՐԺՎԵԼ ԵՆ

Նախ, ըստ իմ պաշտպանյալի ինքը մասնակից չի եղել գողությանը, եւ առհասարկ ներկա չի եղել այն բնակարանում, որտեղ կատարվել է գողությունը: Վիկտորին, այդ օրը իր ծանոթ ընկերներից մեկը, ասել է, որ Մարտունի գյուղերից մեկում մի աղջիկ կա, որին էլ ուզում է գնալ տեսության: Միասին ճանապարհվել են դեպի այդ աղջկան տեսակցության, ճանապարհին պաշտպանյալիս հեռախոսից ինչ-որ զանգեր է արել: Արդեն հետվերադարձի անապարհին ոստիկաները կանգնեցրել են, ապա բերման են ենթարկել Մարտունու բաժին, որտեղ պարզվել է, որ պաշտպանյալս նախ գտնվում է հետախուզման մեջ՝ զորակոչից խուսափելու համար, որի մասին ի դեպ ինքը տեղյակ չի եղել:

Ապա նաեւ, նրան ասել են, որ տվյալ օրը գողություն է եղել, որին մասնակից է նաեւ պաշտպանյալս:
Այն ինչ Վիկտորը եղել է դրսում, ավելին քրեական գործով էլ որեւէ փաստական տվյալ չկա, որ Վիկտոր Պետրոսյանը մուտք է գործել բնակարան: Առկա միայն տեսագորություն, որտեղ երեւում են երկու անձ՝ ձեռք-ձեռքի բռնած, ընդ որում կադրը այնպիսին, որով հնարավոր չէ նույնականցնել կադրում երեւացող անձանց: Ավելին, ոչ քայվածքը, ոչ դիմագծերը չեն համընկնում կադրում երեւացող անձանցից եւ որեւէ մեկին: Բայց, չգիտես, ինչու նախաքննական մարմինը որոշել է, որ կադրումերեւացող անձանցից մեկը հենց Վիկտորն է:


ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԲԱԽՎԵԼ ԸՆՏՐՈՎԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ

-Սա է՞ միակ հիմնավորումը:
- Ոչ, Մանուկ Ապրեսյանը, ցուցմունք է տվել եւ ասել, որ տեսագրության մեջ երեւացողներից մեկը ինքն է, մյուսը՝ Վիկտորը: Եվ այսօր, փաստացի, ընկերոջ դեմ կեղծ ցուցմունք տալու համար Մանուկը հայտնվում է ազատության մեջ, իսկ պաշտպանյալս, որպես անմեղ-մեղավոր՝ շարունակում է մնալ կալանքի տակ:

-Այսինքն փաստացի գողություն կատարողը գտնվում է ազատության մեջ, իսկ Ձեր պաշտպանյալը, ով, ինչպես Դուք ասացիք, ընդամենը հավատացել է ընկերոջ պատմությանը՝ անազատության մեջ է:

- Այո, ընդ որում, Մանուկ Ապրեսյանը մեղադրվում է ոչ միայն մեկ դրվագով, այլ երկու բնակարանային գողության մեջ է մեղադրվում:

- Իսկ փորձե՞լ եք գոնե գրավի միջնորդություն անել:

-Այո, բազմաթիվ անգամներ, բայց բոլոր միջնորդությունները՝ դատարանի կողմից չպատճառաբանված մերժվել են: Այս պահին դատավարությունը արդեն դատաքննության փուլում է, քննվում են ապացույցները:
Ցավոք սրտի, ստացվում է, որ անգամ Նոր Հայաստանում էլ, շարունակում ենք բախվել ընտրովի արդարադատությանը:

Փաստաբանը, սակայն, վերջում հույս հայտնեց, որ դատաքննության ընթացքում ի վերջո կհասնեն նրան, որ կապացուցվի, որ իր պաշտպանյալը անմեղ է եւ որեւէ առնչություն չունի այդ գործին, ավելին, գործում էլ, որեւէ փաստական տվյալ չկա:
Այս պահին դատարանը անարդար, կողմնակալ որոշումներ է կայացնում:

Հ.Գ Ի դեպ, դատարանների ընտրովի արդարադատության հետ կապված, Վիկտոր Պետրոսյանի հարազատները նամակներ են հասցեագրել նոր կառավարությանը, ՀՀ վարչապետին, եւ հուսով են, որ այնուամենայնիվ գործում դրական տեղաշարժ կլինի:

 

Նոնա  Ադամյան 

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan