«Անհարմար ա, որ մեր երկրի ղեկավարը Լուկաշենկոյի հետ նույն կազմակերպության անդամ լինի». Վաղարշ Աբրահամյան.VIDEO
«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը կարծում է, որ ցանակացած հայ. իր տեղում, իր գործով, իր ներուժով ու պոտենցիալով պետք է աջակից լինի ներկայիս իշխանություններին: Քանի որ նրանք իսկապես անկեղծ են իրենց մղումներում, ու ձեռնարկներում:
Ավելին, գործարարը Fnews.am-ի հետ զրույցում վստահեցնում է, որ նոր իշխանություններին այս կարճ ժամանակահատվածում հաջողվել է արմատախիլ անել կոռուպցիա կոչված այդ չարիքը, բացի այդ նրանց հաջողել է անել հնարավորը՝մոնոպիլստներց ձերբազատվելու ուղղությամբ:
Սակայն, գործարար Վաղարշ Աբրահամյանին ներքին վայրիվերումներից զատ, (ինչն ըստ նրա նախկին իշխանավորների վերջին ճիչն է՝յուղալի աթոռները կորցնելուց հետո), առավել շատ նյարդայնացնում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունները, որն էլ ըստ գործարարի, նախ եւ առաջ դուրս են քաղաքավարության եւ կոռեկտության սահմաններից:

Վաղարշ Աբրահամյանի կարծիքով.
-Կանցնի շատ կարճ ժամանակ, եւ Lուկաշենկոն կզղչա իր արածների ու իր հայտարարությունների համար: Քանի որ այնտեղ քաղաքական գործչի վարվելակերպ ու իմիջ չկա: Նրանք ուզում են, որ Փաշինյանը տանուլ տա. բայց բացառվում ա, դա չի լինելու:
Ուշագրավ այլ մանրամասներ՝Fnews.am-ի Տեսանյությում:
