«Սուրբ Ծնունդի խորհուրդն է՝ լսենք Աստծո անխոս ձայնը». Հռոմի պապը հորդորել է Սուրբ Ծնունդը չվերածել «պերճաշուք իրադարձության»
«Սուրբ Ծնունդի խորհուրդն այն է, որ լսենք Աստծո անխոս ձայնը». Հռոմի պապը հորդորել է Սուրբ Ծնունդը չվերածել «պերճաշուք իրադարձության»
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Սուրբ Ծնունդի իսկական նպատակը նվերների փոխանակումը չէ, և հորդորել է այդ տոնը չվերածել «պերճաշուք իրադարձության»: Այդ մասին հայտնել է Vatican News առցանց-պորտալը:
«Բայց ո՞րն է այն տոնակատարությունը, որն Աստված սպասում է մեզանից»,- հավելել է քահանայապետը: Նրա խոսքով՝ «Սուրբ Ծնունդի խորհուրդն այն է, որ լսենք Աստծո անխոս ձայնը»:
«Ես խնդրում եմ ձեզ՝ եկեք Սուրբ Ծնունդը չվերածենք «պերճաշուք իրադարձության»,- նշել է Հռոմի պապը:
Նա նաև հիշեցրել է տոնի պատմությունը և երջանիկ Սուրբ Ծնունդ մաղթել բոլորին: Եվրոպական երկրների մեծ մասում Սուրբ Ծնունդն ավանդաբար նշում են լույս դեկտեմբերի 25-ի գիշերը:
