Ամանորից մենք ակնկալում ենք առաջին հերթին դրական փոփոխություններ մեր երկրի ու մեր ժողովրդի կյանքում. Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. Հարգելի՛ գործընկերներ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի սիրելի՛ ժողովուրդ, Ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, անձնական և աշխատանքային հաջողություններ: Տարեմուտը լավ առիթ է արժևորելու ձեռք բերվածը, գնահատելու անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքները և նախանշելու հաջորդող տարիների անելիքները: Անցնող տարին մեր երկրի պատմության մեջ կմնա որպես ազգային համախմբման և զարթոնքի ժամանակաշրջան, ինչը բացառիկ նվաճում է մեր ժողովրդի համար: Ամանորից մենք ակնկալում ենք առաջին հերթին դրական փոփոխություններ մեր երկրի ու մեր ժողովրդի կյանքում, ինչին հասնելու համար անհրաժեշտ է, որ միասնական ոգով, խղճով, նվիրվածությամբ ու աշխատասիրությամբ շարունակենք շարժվել առաջ: Հարգելի՛ բարեկամներ Թող 2019 թվականը լինի ձեռքբերումների, վերելքի, համազգային և անձնական նպատակների իրականացման տարի: Խաղաղություն, երջանկություն, անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին։
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
