Երեւանում բերման է ենթարկվել Տաջիկստանի իրավապահների կողմից որոնվող, մարդկանց առեւտրի համար մեղադրվող ռուսաստանցին
Երևանի օդանավակայանում հայտնաբերվել է Տաջիկստանի իրավապահների կողմից որոնվող ՌԴ քաղաքացին։
Հունվարի 3-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի՝ 20-ամյա Տախմինա Ս.-ն։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից՝ նա սեպտեմբերի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում և մեղադրվում է մարդկանց առևտրի համար:
Տախմինա Ս․–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայկական կողմը հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել Տաջիկստանի պատկան մարմիններին։