Պայթուցիկ սարքի հետքեր չկան. ՌԴ Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Մագնիտոգորսկում շենքի փլուզման միջադեպի վերաբերյալ հետաքննությունից
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Մագնիտոգորսկ քաղաքի շենքերից մեկի փլուզման միջադեպի վերաբերյալ հետաքննությունից:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, մասնագետները դեպքի վայրում պայթուցիկ սարքերի հետքեր չեն հայտնաբերել: Այսպիսով՝ շարունակում է առավել հավանական մնալ կենցաղային գազի պայթյունի վարկածը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հերքել էր ահաբեկչության մասին վարկածի առկայությունը՝ պատասխանելով մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրերին:
Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով մահավել է 39 մարդ, այսօր քաղաքում մեկնարկել են փլուզման հետևանքով զոհվածների վերջին հրաժեշտի արարողությունները: