Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել, հայրը դիմել է իրավապահներին. Դատախազություն
Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում հինգ ամսական երեխա է մահացել։ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով,որ դեպքի մասին իրավապահներին հայտնել է մահացած երեխայի հայրը։ «Քաղաքացին դիմել է իրավապահներին՝ նշելով, որ նշված բժշկական կենտրոնում մահացել է իր դուստրը։ Հայրը դիմել է իրավապահներին՝ բժիշկներին մեղադրելով անփութության մեջ»։ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ Շիրակի մարզի դատախազությունը ՀՀ քննչական կոմիտեին հանձնարարել է նյութեր նախապատրաստել փաստի առթիվ։