Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ
Արցախի ոստիկանության փոխանցմամբ՝ անցած գիշեր, ժամը 01:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված տաքսի սերվիսի գրասենյակում տեղի է ունեցել վիճաբանություն:
ԱՐՑԱԽՊՐԵՍ:Վիճաբանության հետևանքով Մարտակերտ քաղաքի երկու բնակիչներ (1984թ ծնված Բ.Մ և 1986թ. ծնված Ա. Բ.) ձախ ոտքի հրազենային և գլխի շրջանի սալջարդ վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում։
Ստուգումներ իրականացնելու ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 9մմ տրամաչափի «Մակարով» և «Մաուզեր» տիպի ատրճանակներ:
Փաստի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Տարվում է նախաքննություն։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: