Նրա պաշտոնավարման օրոք չեն բացահայտվել հարյուրավոր զինծառայողների սպանությունները, ՊՆ-ն միլարդավոր դրամների չարաշահումները, Ավետիսյանների, Բուդաղյանների, մարտի մեկի տաս անմեղ զոհերի սպանությունները...
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մարդը չունի բարոյականություն, ապա նրա համար ինչ կապ ունի` բարոյականությունն ինչ է՝ սուբյեկտիվ կատեգորիա, թե մեկ ուրիշ բան... Միևնույն է, այդ անձը զուրկ է բարոյականությունից... Եվ որտեղ էլ նա լինի, նախ՝ ներկայանալու է որպես ձյունանուշիկ, իսկ տեղն ամրապնդելու դեպքում իր ոչ ադեկվատ բնավորության և քայլերի պատճառով հարուցելու է ոչ միայն գործընկերների և մտերիմների, այլև ցանկացածի զայրութն ու արհամարհանքը՝ ով «դժբախտություն է ունեցել» շփվելու նրա հետ: Այդ երիտասարդի համար դավաճանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ապրելակերպ: Նա առանց այլևայլության, կարող է ուրանալ անգամ ինքն իրեն... Այս կատեգորիան մարդկությանը, կենդանական և բուսական աշխարհին անհայտ հիբրիդ է...
Հ.Գ. Այն լրատվամիջոցները և մարդիկ՝ ովքեր փորձում են գևորգ կոստանյանին ներկայացնել որպես «պրոֆեսիոնալ», ապա պետք է հիշեն ընդամենը մեկ պարզ ճշմարտություն`
պետք է լինել նախ՝ ՄԱՐԴ, հետո նոր պրոֆեսիոնալ:
Հ.Գ. Ցավոք, ոչ բոլորն են պայքարում անարդարության և կեղծիքի դեմ: Իմ պայքարն անձնային պայքար չէ, և ինձ համար պաշտնը երբեք չի եղել ինքնահաստատման միջոց: Սա արժանապատվության պայքար է մի անձի նկատմամբ, ով կարծել է, թե դատախազության համակարգն ինքն է ու վերջ: Սակայն հռոմեացի կայսերին նմանվելու նրա երազանքները մնացել են անկատար, փոխարենն արժանացել է ողջ հասարակության համընդհանուր ատելությունը...
Հ.Գ. Երբ ոմանք կամ որոշ լրատվամիջոցներ գևորգ կոստանյանին դեռ համարում են «պրոֆեսիոնալ», ապա պետք է զբաղվեն ոչ թե նրա վաղուց հուղարկավորված անձը փառաբանելով, այլև պետք է Աստծուն հարցնեն, թե ուր էր նա, երբ գևորգ կոստանյանը ծաղրուծանակի էր ենթարկում դատաիրավական ողջ համակարգը՝ դատավորից մինչև դատախազ ու քննիչ...
Հ.Գ. Նրա պաշտոնավարման օրոք չեն բացահայտվել հարյուրավոր զինծառայողների սպանությունները, ՊՆ-ն միլարդավոր դրամների չարաշահումները, Ավետիսյանների, Բուդաղյանների, մարտի մեկի տաս անմեղ զոհերի սպանությունները... Երրորդ Հանրապետության ամենաաղմկահարույց կաշառքի գործը կասեցվել է և այսպես շարունակ... Այսօր նա ի ցույց դնելով իր անձն ակնհայտորեն փորձ է անում մարդկանց մեջ կոտրել այն հույսը, որն արթնացել է թավշյա հեղափոխությունից հետո: Անգամ ամենատղանդավոր աճպարարը չի կարող «մոլորության մեջ գցել» մի հասարակության՝ ով տեսել և իր մաշկի վրա զգացել է գևորգ կոստանյանի «արդարադատությունը»... Այո՛, կան դիակներ, որոնց պետք է գնդակահարել...»:
