«Դատարանը կամայական որոշումներ է կայացնում. մեկ կարող է միջնորդությունը մերժել, մեկ էլ` փոշմանել ու բավարարել». 5 տարի չարչրկված դատական գործի հետքերով
«Դատարանը կամայական որոշումներ է կայացնում. մեկ կարող է միջնորդությունը մերժել, մեկ էլ` փոշմանել ու բավարարել». 5 տարի չարչրկված դատական գործի հետքերով
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ շարունակվում է, ինչպես հայցվոր կողմի փաստաբան Ռուբեն Բալոյան է ասում. «Հինգ տարի շարունակ չարչրկված» քաղաքացիական գործի քննությունը:
Հիշեցենք, հայցվոր՝ Իսկուհի Սողոյանը դեռեւս 2013թվականին հայց էր ներկայացրել ընդդեմ ‹‹Ռեդինետ›› փակ բաժնետիրական ընկերության, սակայն դատական անհասկանալի ու անվերջանալի քաշքշուկներից հետո, գործը նորից հասել է առաջին ատյանի դատարան:
Այսօր հերթական դատական նիստը մեկնարկեց դատավորի եւ փաստաբանի միջեւ լեզվակռվով:
Իսկ մանրամասները, Fnews.am-ի հետ զրույցում ներկայացրեց Իսկուհի Սողոյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը, նկատելով.
-Բանն այն է, որ նախորդ դատական նիստին մենք երկու րոպե ուշ էինք հասել, եւ պարզվեց, որ այդ երկու րոպեների ընթացքում դատավորը գործը ավարտել էր եւ անցել դատաքննության փուլին: Մենք խնդրեցինք, որ նիստը շարունակվի, քանի որ ուշացել ենք ընդամենը երկու րոպե, որ ունենք միջնորդություններ, նոր էինք ստացել փորձագետի եզրակացությունը: Սակայն դատավորը պնդեց, որ անցել է դատաքննության, եւ թողեց գնաց նիստերի դահլիճից: Մենք անմիջապես գրավոր տարանք մուտք արեցինք դատարան միջնորդությունը, որպեսզի չզրկվենք միջնորդություն ներկայացնելու իրավունքից: Այսօր բավականին վրդովված դիմեցի դատարանին` հիշեցնելով, որ Վերաքննիչ դատարանը ցուցում է տվել առաջին ատյանի դատարանին, որպեսզի բազմակողմանի, օբյեկտիվ դատաքննություն իրականացվի: Հիմա ես ասում եմ. լավ հարգելի դատարան, դու գնացիր դատաքննության առանց ապացույցներ ձեռք բերելու, բա դու ոն՞ց ես պարզելու Վերաքննիչ դատարանի ցուցումը, ի՞նչ եղանակով: Դատավորը դրանից, բնականաբար վատ զգաց: Որովհետեւ դատաքննության փուլում այլեւս ապացույց ներկայացնելն անհնար է:
- Գործում առկա են հինգ փորձագետի եզրակացություն, որոնք ասում են, որ իմ վստահորդը անմեղ է, բայց չգիտես ինչպես. մեկ մասնագիտական ակտով ասվում է, որ այդ փորձագիտական եզրակացություններերում ելակետային տվյալները սխալ են նշված: Նախորդ նիստին ես միջնորդել էի նաեւ, որ այդ մասնագիտական ակտը կայացրած դատավորին կանչենք դատարան, տեսնենք ինքը ոնց է այդ հինգ փորձագետի եզրակացությանը հակադրվում, հատկապես, որ ինքը ոչ դեպքի վայր է գնացել, ոչ հետազոտել է դեպքի վայրը` ի տարբերություն հինգ փորձագետների : Նախորդ նիստի ժամանակ, չգիտես ինչու դատարանը մերժեց մեր միջնորդությունը, ասելով, որ մասնագետը վկա չի կարող լինել, բայց այսօր չգիտես ինչու, երբ ես վրդովվեցի արդարացիորեն` բավարեց:
Փաստացի ստացվում է, որ դատարանը կամայական որոշումներ է կայացնում. Մեկ կարող է միջնորդությունը մերժել, մեկ էլ` փոշմանել ու բավարարել: Էլ չենք խոսում, որ այս տարիների ընթացքում խախտվել են ողջամիտ դատաքննություն իրականացնելու բոլոր ժամկետները:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 11-ին:
Հ.Գ
Հիշեցնենք, որ խոսքը գնում է՝ ԵԿԴ /0104/02/14 քաղաքացիական գործի մասին:
2013 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 14:00-ի սահմաններում Երեւան-Սրան-Իջեւան ավտոճանապրահի 98 կմ հատվածում, իրար են բախվել Էդգար Ավետիսյանի՝«ԲՄՎ X5» մակնիշի 70 DQ 777 հ/հ եւ Կարեն Խաչատրյանի՝«ՈՒԱԶ 390902» մակնիշի 280US 65 հ/հ ավտոմեքնենաերը, ինչի հետեւանքով վնասվել է նաեւ «Ջիպ-Գրանդ-Շերոկի» մակնիշի 57 LT 505 հ/հ ավտոմեքենան:
Վթարի փաստի առթիվ նախապատրաստված նյութերով՝դեպքի վայրի սխեմայով, վարորդների բացատրություններով, դատավտոտեխնիկական փորձագետի թիվ 156 Ա եզրակացությամբ հիմնավորվել է , որ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ձախ շրջադարձի կատարումը սկսելուց առաջ , երթեւեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու, եւ տվյալ պատահարի առաջացումը բացառելու համար, մինչեւ շարժման ուղղության փոփոխումը սկսելը, պետք է ոչ միայն նախօրոք միացներ ձախ շրջադարձի լուսային ցուցիչները, այլեւ հետեւելով ողջ ճանապարհատրանսպորտային իրադրության զարգացմանը , պետք է ճանապարհ զիջեր իր վարած մեքենայի ընթացքի ուղղության ձախ կողմով, հանդիպակաց ուղղության երթեւեկելի ուղեմաս դուրս եկած վիճակում իր վարած մեքենայի նկատմամբ արդեն իսկ վազանցի կատարումը սկսած ԲՄՎ մակնիշի ավտոմեքենային եւ, դրանից հետո միայն, վերստին համոզվելով երթեւեկության անվտանգության մեջ, սկսեր ձախ շրջադարձի կատարումը , ինչի տեխնիկակական հնարավորությունը ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայի վարորդը ունեցել է եւ, ինչը կատարելով նա կխուսափեր տվյալ պատահարի առաջացումից:
Քննարկման ենթակա պայմաններում, ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի վարորդը տվյալ պատահարը կանխելու տեխնիկակական հնարավորություն չի ունեցել, որպիսիք տեխնիկակական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին եւ պայմանավորված լինեին տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը՝չեն դիտվել:
Նկատենք, որ սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում, նշանակվել են դատավտոտեխնիկական փորձաքնություններ:
Թիվ 49321408 դատավտոտեխնիկակական, եւ թիվ 14-0401Դ կրկնակի դատավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացություններով եւս հիմնավորվել է , որ վթարի առաջացումը պայմանավորված է եղել ՈԻԱԶ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ՃԵԿ-ի 36 եւ 75 կետերի եւ
եւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին»
ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններով:
Նշենք նաեւ, որ համաձայն ապրանքագիտական փորձագետի թիվ SG/A13-17669/1 եզրակացության, «ԲՄՎ X5» մակնիշի 70 DQ 777 հ/հ ավտոմեքենայի վնասի չափը (վթարի հետեւանքով) կազմել է՝ 5.738.000 ՀՀ դրամ:
Նշենք նաեւ, որ ԲՄՎ եւ ՈՒԱԶ մակնիշների ավտոմեքենաները՝ վթարի օրվա դրությամբ, ապահովագրված են եղել «Ռոսգոստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի կողմից:
Իսկ ահա, այդ վթարից հետո, «Մուլտի Տրանս» ՍՊԸ-ի եւ Իսկուհի Սողոյանի միջեւ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագրեր, (2013, եւ 2014 թթ-ին), համաձայն որի ընկերությունը պարտավորվել է հայցվորին տրամադրել մարդատար ավտոմեքենա՝ իր վարորդի հետ միասին:
Արդյունքում, պատասխանող կողմը ըստ ընդհանուր հաշվարկների, պարտավոր էր հայցվորին հատուցել իրական վնասը, որը կազմում է 4.775.900 ՀՀ դրամ:
