«Պետք է բոլորս խորությամբ պատկերացնենք սպորտի և ֆիզկուլտուրայի կարևորությունը մեր երկրի համար». Արսեն Ջուլֆալակյան
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջարկում եմ եթերներից մեկով կազմակերպել քննարկում/բանավեճ սպորտի դերի, նշանակության, կարևորության մասին՝ մեր երկրի համար։ Թե չէ ստացվում է մեդալներ նվաճելիս բոլորս երջանիկ ենք, հպարտ, ցնծում և ուրախանում ենք, իսկ այսօր, երբ այդ գերատեսչությունը օպտիմալացվում է, կարծես քչերին է հետաքրքրում։ Ստացվում է, փակվող բոլոր նախարարությունների ճակատագրով մտահոգ ենք, բացի սպորտի՞ց։
Պետք է բոլորս խորությամբ պատկերացնենք սպորտի և ֆիզիկական կուլտուրայի կարևորությունը մեր երկրի համար։ Այն շատ ավելի բազմաշերտ է ,քան կարող է առաջին հայացքից թվալ (խոսքը միայն մեդալի և հանրահռչակման մասին չէ...)»,- գրել է նա։