Մայրը որդուն բերել էր հիվանդանոց, ծեծված էր, ուներ գլխի տրավմա, դեմքը կապտուկներով, հազիվ էր քայլում և ամբողջ մարմնով դողում էր
Այսօր Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի ընդունարանում մայր ու որդի էին, երևում էր որ շատ խեղճ էին ապրում , երևում էր նաև, որ որդին շատ խելոք ու խեղճ է, մայրը որդուն բերել էր հիվանդանոց, ծեծված էր, ուներ գլխի տրավմա, դեմքը կապտուկներով, հազիվ էր քայլում և ամբողջ մարմնով դողում էր: Մտածում էի, նրան այդ օրը գցած հղպացած լակոտներին, տեսնես ինչպիսի ծնողներ են դաստիարակել, սիրտս կտոր կտոր եղավ, երբ մայրը որդու ձեռքից բռնած բարձրացրեց բուժ զննման, դեմքից երևում էր նաև այն մտավախությունը, թե ինչպես պետք է հոգա անհրաժեշտ ծախսերը: Եվ այսպես ամեն օր մի տխուր երևույթ մեր իրականությա մեջ: Հավատացած եղեք, որ ոչ իրավիճակը, ոչ հարուստ ու աղքատ լինելը, չեն խանգարում, որ ծնողները դաստիարակված զավակներ մեծացնեն, աշխատեք հենց ընտանիքից սկսել հեղափոխությունը, թուրք որակավորմամբ սերունդ ավելի լավ է չլինի:
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
