1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գյումրիի տնակներից մեկում սիրուհու հետ հյուրընկալված տղամարդը սպանել է տարեց տանտիրուհուն ու նրա հիվանդ որդուն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գոռ Խաչանյանի և Անժելա Ենոքյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

42-ամյա Գոռ Խաչանյանին մեղադրանք էր առաջադրվել երկու մարդու սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նա անազատության մեջ է 2016 թվականի հունիսի 22-ից այն բանի համար, որ կյանքից զրկել է մայր և որդի՝ Սիրիկ և Սարգիս Հակոբյաններին:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հունիսի 17-ին, ժամը 17-ի սահմաններում Գոռն իր սիրուհու՝ 38-ամյա Անժելայի հետ հյուր է գնացել Սիրիկ և Սարգիս Հակոբյանների՝ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում գտնվող տնակ, որտեղ գործածել են ալկոհոլ: Այնուհետև Գոռը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել է Սարգիսի հետ, բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան, ապա սեղանին դրված ապակե դատարակ բանկան վերցրել ու հարվածել է Սարգիսի գլխին:

Գանգուղեղային փակ, բութ տրավմայի հետևանքով գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարումից Սարգիսը մահացել է:

Դրանից անմիջապես հետո, ըստ մեղադրանքի, Գոռը վիճաբանությանը միջամտելու փորձ կատարած Սիրիկին՝ Սարգիսի մորը, սպանելու դիտավորությամբ նախամուտքի պահարանի վրայից վերցրել է մուրճը ու մեկ անգամ հարվածել է Սիրիկի գլխին:

Վերջինս նույնպես մահացել է գանգուղեղային բութ վնասվածքի հետևանքով գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից:

Անժելա Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ներկա գտնվելով վերը նկարագրված գործողություններին, կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող Սիրիկ և Սարգիս Հակոբյաններին անհրաժեշտ անհետաձգելի օգնություն ցույց չի տվել, օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չի հաղորդել, դրսևորել է անգործություն: Բացի դրանից՝ նա հանցագործության հետքերը թաքցնելու եղանակով, նախապես չխոստացված ձևով պարտակել է կատարված առանձնապես ծանր հանցագործությունը: Նա, ըստ մեղադրանքի, հանցագործության հետքերից մաքրել է դեպքի վայր հանդիսացող տնակը, թաքցրել է հանցագործության գործիք հանդիսացող՝ կոտրված ապակե տարայի բեկորները՝ դժվարացրել է իրավապահների կողմից հանցագործության բացահայտման աշխատանքները:

Անժելա Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 128 հոդվածի 1-ին և 334 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանում Գոռ Խաչանյանն իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Անժելա Ենոքյանն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, որ Գոռին ճանաչում է 2016 թվականի փետրվարի 28-ից՝ նրա հետ ծանոթացել է հեռախոսով, մտերմացել է, գտնվել են ինտիմ կապի մեջ: Տուժողներին՝ Սիրիկին ու Սարգիսին, որոնց ինքը դիմել է Սիլվա ու Սամվել անուններով, ճանաչել է շուրջ 7 տարի: Երբ ինքն անօթևան է մնացել, որոշ ժամանակ ապրել է նրանց տանը, բացի այդ՝ նրանց հետ հաճախ խմել է: Ինքը հակում ունի ալկոհոլի նկատմամբ, իսկ Գոռը չունի:

Գոռին տուժողների հետ ինքն է ծանոթացրել 2016 թվականի փետրվարի 28 –ին՝ տուժողների տանը: Վերջիններս ոչ մի բանով չէին զբաղվում, երկուսն էլ հիվանդ էին:

2016 թվականի հունիսի 17-ին ինքն ու Գոռը Աբովյանում էին՝ այնտեղ անասնապահությամբ էին զբաղվում: Այնտեղից եկել են Գյումրի, գնացել են Սիրիկի ու Սարգիսի տնակ: Չորսով հաց են կերել, սպիրտ են խմել՝ Գոռը՝ մոտ երեք բաժակ, ինքը՝ ավելի շատ:

Սարգիսն այդ ընթացքում Գոռին վիրավորել է, հայհոյել է նրա երեխային: Ինքն անընդհատ փորձել է հանդարտեցնել: Գոռը Սարգիսին մեկ անգամ ոտքով է խփել, երկու անգամ՝ ձեռքերով: Սարգիսը չէր փորձում պաշտպանվել կամ Գոռին փոխադարձ հարված հասցնել, քանի որ նա հիվանդ էր:

Ինքը վախից չի միջամտել: Վախից չէր միջամտում նաև Սարգիսի մայր Սիրիկը:

Հետո Գոռը սեղանից վերցրել է ապակե դատարկ տարան ու շպրտել է Սարգիսի վրա: Տարան դիպել է Սարգիսի ճակատին ու կոտրվել է: Սարգիսը նստած էր պատուհանի մոտ, հարվածից կոտրվել է նաև պատուհանի ապակու ներսի շերտը:

Հարված ստանալով՝ Սարգիսն ասել է. «Վախ, մամա ջան»: Այդ պահին նրա գլխից արյուն է եկել, նա ուշաթափվել է: Սարգիսը Գոռին ընդհանրապես չի հարվածել: Իրենք Սարգիսին տեղափոխել ու պառկեցրել են մահճակալին, ծածկել են ծածկոցով, բաց է մնացել միայն գլուխը:

Այդ ժամանակ Սիրիկ տատը պառկած էր, ինքը նրան ասել է՝ փախի: Երբ տատը փորձել է տեղից բարձրանալ, որ փախչի, օգնություն կանչի, նա հայհոյել է Գոռին: Գոռը բռունցքներով հարվածել է տատի դեմքին:

Հետո Գոռը գնացել է միջանցք, վերցրել է պահարանի վրա դրված մուրճը, եկել ու դրանով խփել է տատի գլխին: Հարվածից մուրճի գլխիկը պոկվել ու ընկել է իր ոտքին: Ինքը ցավ է զգացել՝ իր այդ ոտքը վնասված էր… Ցավից ինքը նույնիսկ ուշագնաց է եղել, Գոռն է իրեն ուշքի բերել: Հետո Գոռը մուրճի գլխիկը վերցրել ու շպրտել է սեղանին:

Մուրճի հարվածից հետո տատը գլուխը բռնած՝ նստել է գետնին, բայց արյուն չի եկել: Միայն տատի բերանից փրփուր էր գալիս: Ինքը ցանկացել է սրբել, տատն ասել է, որ իր օգնությունը պետք չի: Ինքը չի օգնել, որովհետև վախենում էր Գոռից…

Այդ գիշեր իրենք մնացել են տուժողների հետ նույն սենյակում. Սարգիսը մահճակալի վրա էր, տատը՝ հատակին, իսկ իրենք քնել են հատակին՝ ներքնակի վրա: Մինչև քնելը ինքը փորձել է տեսնել՝ տուժողները ո՞ղջ են, թե՞ ոչ: Փորձել է տատիկին բարձրացնել, բայց չի կարողացել, իսկ Գոռը վախցած կանգնած էր…

Իրենք արթնացել են առավոտյան ժամը 6-ի սահմաններում: Ինքը մոտեցել, ձեռք է տվել Սարգիսին, նրա սառնությունից հասկացել է, որ նա մահացել է: Իսկ Սիրիկը դեռ շնչում էր, նրա բերանից դեռ փրփուր էր գնում: Նա չի ցանկացել, որ ինքն օգնի, ասել է՝ շառդ առ, գնա…

Գոռը պահանջել է, որ ինքը հավաքի տնակի ներսը: Ինքը շոր, բարձի երես, արյունոտ լաթեր է հավաքել, նաև՝ կոտրված ապակե տարայի բեկորները, գցել է տնակից ոչ հեռու աղբակույտի մեջ…

Ինքը վախենում էր Գոռից, կատարում էր նրա պահանջը, որովհետև նա միշտ իրեն ծեծում էր…

Տուժողների տանից դուրս գալով՝ դռան արանքում շոր են դրել, որ դուռը փակվի: Գնացել են Գյումրիի Մանուշյան փողոցում գտնվող այգի: Գոռի բաճկոնին արյուն կար՝ Սարգիսի արյունն էր: Ինքն այդ այգում մի քանի ժամ պառկել է, իսկ Գոռը զանգել է մյուս սիրածին, նրանից փող է ուզել, գնացել է փողը վերցնելու: Հետո իրենք գնացել են Փոլադի հյուրանոց, մնացել են այնտեղ…

Այնտեղից գնացել են Գոռի նախկին կնոջ մոտ, հետո՝ Մասիս՝ Գոռի ընկերոջ տուն, այնտեղից իրենց բերման են ենթարկել…

Անժելան պնդել է, թե ինքը տուժողների մահը չի ցանկացել, նրանց հետ շատ լավ հարաբերությունների մեջ է եղել… Երբ իրենք դուրս էին գալիս տուժողների տանից, Սիրիկը դեռ ողջ էր, իր համար «անհասկանալի է՝ թե տատն ինչպես է մահացել… Ինքը չի պատկերացրել, որ տատն այնպիսի վնասվածք է ստացել, որից կմահանա…»:

Անժելան ընդունել է, որ ինքը «որոշ չափով» հնարավորություն ուներ օգնելու տուժողներին, բայց Գոռից վախեցել է: Ապակու կտորներն էլ հավաքել ու դեն է նետել՝ դարձյալ Գոռից վախենալով…

Գոռ Խաչանյանը մեղավոր է ճանաչվել երկու մարդու սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և դատապարտվել է 12 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունիսի 22-ից:

Անժելա Ենոքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 128 հոդվածի 1-ին և 334 հոդվածի 1-ին մասերով ու վերջին հաշվով դատապարտվել է տուգանքի՝ 280 հազար դրամի չափով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով Գոռ Խաչանյանի պատժի մասով դատավճիռը փոփոխել՝ պատիժը խստացնել, երկու մարդու սպանության համար մեղավոր ճանաչված Գոռ Խաչանյանին դատապարտել 20 տարի ազատազրկման:

Իր բողոքում մեղադրողը նշել էր, թե առաջին ատյանի դատարանը որևէ կերպ չի անդրադարձել Գոռ Խաչանյանի կողմից կատարված հանցավոր արարքի եղանակին, նրա օգտագործած գործիքների ու միջոցների առանձնահատկություններին, տուժողներին հասցված վնասվածքների քանակին ու տեղակայությանը, ինչպես նաև հանցավորի ու տուժողների փոխհարաբերություններին:

Մեղադրողն ընդգծել էր, որ Գոռ Խաչանյանն ամբողջ գործի քննության ընթացքում չի ընդունել մեղսագրված արարքների կատարումը, միայն
դատաքննության ավարտին է իրեն մեղավոր ճանաչել ու զղջացել, դրանով, ըստ մեղադրողի, նպատակ է հետապնդել մեղմ պատիժ ստանալու:

Ըստ մեղադրողի՝ գործով ձեռք չեն բերվել փաստական հանգամանքներ, որ Գոռ Խաչանյանի խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ հաստատվել է, որ նա ամուսնալուծված է, երեխաների հետ չի բնակվում, ֆինանսապես ապահովված չէր, որ երեխաների խնամքով զբաղվեր:

Գոռ Խաչանյանի՝ դեպքի պահին ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը, ըստ մեղադրողի, հանդիսացել է հանցագործությանը նպաստող պայման:

Վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ դեպքի պահին ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը, իրոք, հանդիսացել է Գոռ Խաչանյանի կողմից մեղսագրված արարքները կատարելուն նպաստող պայման: Ինքը՝ Գոռ Խաչանյանը, դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննության ժամանակ հայտնել է. «Եթե խմած չլինեի, նման բան չէր պատահի»:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է՝ դեպքի պահին ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը պետք է գնահատվի որպես Գոռ Խաչանյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք:

Վերաքննիչ դատարանը նաև նշել է՝ առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել Գոռ Խաչանյանի կատարած արարքի բոլոր հանգամանքները, մասնավորապես՝ խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, օգտագործված գործիքները, տուժողներին պատճառված վնասվածքների քանակը, տեղակայությունը, արարքի հետևանքները՝ երկու մարդու մահը, արարքի կատարումից հետո Գոռ Խաչանյանի գործողությունները, նրա հոգեբանական վերաբերմունքը իր կատարած արարքի ու դրա հետևանքների նկատմամբ:

Վերոնշյալ հանգամանքները, ըստ վերաքննիչ քրեական դատարանի, վկայում են կատարված արարքի ու Գոռ Խաչանյանի՝ բարձր հանրային վտանգավորության մասին:

Առաջին ատյանի դատարանը մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատժաչափ սահմանելով՝ ակնհայտ մեղմ պատիժ էր նշանակել, որով հնարավոր չէ հասնել պատժի նպատակներին:

Վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն:

Գոռ Խաչանյանի պատժի մասով դատավճիռը բեկանվել ու փոփոխվել է:

Գոռ Խաչանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

5 տարով խստացնելով առաջին ատյանի դատարանի սահմանած պատժաչափը՝ վերաքննիչ քրեական դատարանը Գոռ Խաչանյանին դատապարտել է 17 տարի ազատազրկման:

Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan